Դպրոցը նշեց հիմնադրման 45-րդ տարեդարձը

17.06.2023 12:54
1142

Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցը 45 տարվա ընթացքում 1350-ից ավելի շրջանավարտ է տվել, որոնց մի մասն այժմ հայտնի երաժիշտներ են Սյունիքում  և հանրապետությունում, ոմանք էլ դասավանդում են հարազատ կրթօջախում՝ նպաստելով մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը: Այժմ կրթօջախում սովորում է 199 սան, որոնցից 28-ը այս ուստարում ավարտում է դպրոցը:  Այս թվերի հետևում դպրոցի մանկավարժական կոլեկտիվն է, որը սիրով ու նվիրումով է տանում իր բաժին ընկած ծանր, բայց պատվավոր խաչը:

Հունիսի 16-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ դպրոցի հիմնադրման 45-ամյա տարեդարձին նվիրված հանդիսություն, որը ներածական խոսքով բացեց ներկայիս տնօրեն Գայանե Հարությունյանը՝ ընդսմին երախտագիտություն հայտնելով Կապանի համայնքապետարանին և «Չաարատ Կապան» ՓԲԸ-ին՝ մանկավարժական կոլեկտիվի և սաների համար բարեհարմար պայմաններ ստեղծելու համար:

    Դպրոցի ստեղծման  պատմությանը անդրադարձ եղավ հիմնադիր տնօրեն Լիաննա Հակոբյանի ելույթում, ով հաստատությունը ղեկավարել է 12 տարի: Նա արժանին մատուցեց կրթօջախի ստեղծման ակունքների մոտ կանգնած մարդկանց՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստր Ռուբեն Պարսամյան, մինիստրության կադրերի վարչության պետ Սերգեյ Քեչեկ, Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռաֆայել Մինասյան, քաղխորհրդի  կուլտուրայի բաժնի վարիչ Սվետլանա Գևորգյան և ուրիշներ:

Բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին նախկին տնօրեն Վարդան Քոչարյանը, դպրոցի շրջանավարտ, դաշնակահարուհի Մերի Պետրոսյանը, Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գևորգյանը: Տեսակապով իր սրտի խոսքն ասաց դպրոցի նախկին տնօրեն (թվով երկրորդը) Վարդան Սարդարյանը:

Շնորհավորելով հիշարժան տարեդարձի առթիվ՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը շնորհակալագրեր և Կենտրոնական բանկի կողմից թողարկված հոբելյանական հուշադրամներ հանձնեց դպրոցի մի խումբ դասատուների:

   Այնուհետև համերգային ընդգրկուն ծրագրով հանդես եկան դպրոցի դասատուներն ու սաները: Համերգը սկզբում Մարկ Շեյմանի «Ողջույն, սուրբ թագուհի» ստեղծագործությունը կատարեց դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Հարությունյան, նվագակցող՝ Յանա Ստեփանյան): Տպավորիչ էր Մոնտիի «Չարդաշը», որ կատարեցին դպրոցի շրջանավարտներ, Երևանի կոնսերվատորիայի մագիստրոս, ՀՀ զինված ուժերի նվագախմբի ավագ երաժիշտ Լիա Գրիգորյանը (ֆլեյտա) և կոնսերվատորիայի շրջանավարտ, Երևանի Ավետ Տերտերյանի անվան դպրոցի դասատու Մերի Պետրոսյանը: Իսկ վերջում դպրոցի նվագախումբը (ղեկավար՝ Վաչիկ Համբարձումյան) կատարեց Էդուարդ Բաղդասարյանի «Սյուիտը»:

Վահրամ Օրբելյան

  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40