ՀՀ ԱԳ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները գուժում են հնարավոր նոր պատերազմի մասին․ արդյո՞ք համարժեք է մեր արձագանքը. այդ հարցի պատասխանն ենք ակնկալում Սյունիքում

31.07.2024 17:25
880

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

 

ՀՀ արտգործնախարարություն

19 հունիսի 2024 թ.

***

«Հայաստանն ու իր հովանավորները պետք է զերծ մնան նոր պատերազմի օջախ ձևավորելու մտադրությունից», - նշված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության 2024 թ․ հուլիսի 25-ին հայտարարության մեջ։

Պնդելով, թե վերջին շրջանում հայկական ուժերն իբր ծանր զինատեսակներ են կիրառել Քելբաջարի և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ, ադրբեջանական ռազմական գերատեսչությունը նշում է՝ «Եթե նման սադրիչ գործողությունները չդադարեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նաև քննադատել է արևմտյան պետություններին՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար. «Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի»։

 

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22