ՀՀ ԱԳ փոխնախարարը Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության վերաբերյալ

21.11.2022 17:27
940

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Ինչպես տեղեկացնում է«IRNA» գործակալությունը, Ամիր Աբդոլլահիանը հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև սերտացող հարաբերությունների կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը կարևոր գործնական քայլ էր, որը երկու երկրների կողմից ձեռնարկվել էր տնտեսական կապերի ընդլայնման եւ գոհացուցիչ հեռանկարի առաջմղման համար:

Հայաստանի փոխարտգործնախարարը հանդիպման ժամանակ ևս կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի՝ վերջերս Հայաստան կատարած այցը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը ՝ հայտարարելով, որ մեծ զարգացում և շրջադարձային պահ էր երկկողմ հարաբերություններում։

Մնացական Սաֆարյանը նաև բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ:

Նա ընդգծել է, որ առկա են համապատասխան հնարավորություններ և ենթակառուցվածքներ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար ՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն ՝ հիմնվելով համատեղ ջանքերի և ձգտումների վրա:

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40