ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՈՒՂԵՐՁ

21.09.2024 10:49
776

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Անկախությունը բացարձակ արժեք է, այն մեր ժողովրդի միասնական կամքի արդյունքն է, և այսօր յուրաքանչյուրիս համար առիթ է` խորհելու մեր անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին։ Այդ հետահայացը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն է։

Բավական չէ միայն ձեռքբերումը, այն պետք է պահպանել սրբորեն ու ամրապնդել, ամեն օր անել հնարավոր ու անհնարինը, որպեսզի մեր դարավոր երազանքի իրականացումը` անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան իրողություն։

Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի, հավերժ փառք նրանց հիշատակին:

Մեր ազգի հարատևման, անվտանգության ապահովման, զարգացման ու բարեկեցիկ կյանքի կերտման անկյունաքարային գրավականն է անկախությունը, որին յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք հոգատարությամբ ու սրտացավորեն վերաբերվել, և արդի աշխարհի առաջադրած նորանոր մարտահրավերները պատրաստ լինենք հաղթահարել մեր միասնականությամբ ու նվիրումով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս հույժ կարևոր օրվա կապակցությամբ և արևշատություն ու բարեկեցություն մաղթում Ձեզ ու ձեր ընտանիքներին

Մանվել Փարամազյան:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12