ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

27.08.2026 15:30
355

Հայաստանի անկախության 35-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի տարբեր բնակավայրերում։

ՀՀ կառավարությունն այդ միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 1.3 միլիարդ դրամ հատկացնելու որոշում կայացրեց։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստում ներկայացրեց, թե ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված ինչ միջոցառումներ են նախատեսվում։ 

ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը՝ ազգային նշանակության կարևորագույն տարեդարձներից մեկը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ինքնիշխանության, պետականության և անկախ ապրելու կամքի հաստատումը։ Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ 2026 թվականի սեպտեմբերի ամսին նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված միջոցառումների շարք։

«Միջոցառումների նպատակն է պատշաճ կերպով արժևորել և հանրայնացնել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյա ճանապարհը, ընդգծել անկախ պետականության ձեռքբերումների կարևորությունը և հանրությանը ներկայացնել մշակութային բարձրարժեք միջոցառումներ։ Այս նպատակով «Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն», «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ», «Հայաստանի էստրադային ջազ նվագախումբ» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում նախատեսվում է իրականացնել մի շարք մշակութային և համերգային միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյա հոբելյանին»,- նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։

Միջոցառումների շրջանակում նախատեսվում է անդրադառնալ Հայաստանի անկախության ձեռքբերման պատմական նշանակությանը, անկախ Հայաստանի Հանրապետության անցած 35-ամյա ուղուն, արձանագրված ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ընդգծել պետականության պահպանման, ամրապնդման և հետագա զարգացման կարևորությունը։

Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ Կապանում կանցկացվի «Անկախության օրը Կապանում» խորագրով համերգ, որին կմասնակցեն «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» երաժշտական խմբերը։ Միջոցառմանը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 19-ին՝ շուրջ 10 000-12 000 հանդիսատեսի ներկայությամբ։

Վանաձորում կանցկացվի «Սիմֆոնիկ Ռոք» համերգ Վանաձորում» նախագիծը, որին կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի սեպտեմբերի 18-ին Վանաձորում՝ շուրջ 4000-5000 հանդիսատեսի ներկայությամբ։

Գյումրիում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին, որը նախատեսվում է անցկացնել շուրջ 7 000 հանդիսատեսի ներկայությամբ։

Իջևանում տեղի կունենա «Անկախության ռիթմը Իջևանում» համերգը, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Իջևան քաղաքի կենտրոնական (Շատրվանների) հրապարակում՝ շուրջ 3 000 հանդիսատեսի ներկայությամբ։

Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված բացօթյա տոնական համերգ, որը բաղկացած կլինի երկու հիմնական մասից՝ պատմամշակութային ներկայացումից և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին նվիրված համերգային ծրագրից։

Պատմամշակութային ներկայացման հիմքում դրված է «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվների վրա հիմնված կոնցեպտը։ Համերգային ծրագրում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ճանաչված և սիրված արտիստների, երաժշտական խմբերի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությունը, այդ թվում՝ Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությամբ։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակում 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝  շուրջ 40 000 հանդիսատեսի ներկայությամբ։

 

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22

«Հայ գերիներն Ադրբեջանի պետական պատանդներն են»,- Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին հայտարարեց Հիլդա Չոբոյանը

16.10.2026 17:20

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով

16.10.2026 17:17

Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

16.10.2026 15:49

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը․ ինչ են քննարկել

16.10.2026 15:22

Հայաստանը ոսկու, պղնձի և կրիտիկական միներալների ուսումնասիրման ներուժ ունի․ Հայկ Ալոյան

16.10.2026 15:18

Խնձորեսկ․  արմատներով հզոր, մշակույթով անսասան․  «1000 ՎԱՀԱՆ»-ը Խնձորեսկում

16.10.2026 15:09

Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

16.10.2026 14:34

Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոսը հանձնել է իր էկզեկվատուրան

16.10.2026 14:15