ՀՀ առողջապահության նախարարության Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի հրապարակումը՝ մաշկային ամենատարածված և ամենասարսափելին դիտարկվող քաղցկեղի տեսակի՝ մելանոմայի վերաբերյալ

31.05.2023 14:58
1006

«Մելանոմայի

Մելանոման՝ մաշկի ամենասարսափելի քաղցկեղային հիվանդությունը ամբողջ աշխարհում բժիշկների՝ մաշկաբանների և ուռուցքաբանների ուշադրության կենտրոնում է։ Մելանոման մաշկային քաղցկեղի բարձր ռիսկ, մետաստազավորում ունեցող հիվանդություն է։ Սակայն վաղ հայտնաբերումն ու բուժման միջոցառումների վաղ սկիզբը կյանքեր է փրկում։

Ժամանակին ախտորոշման, հստակ դիֆերենցման և ադեկվատ բուժման մասին են խոսել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ՀՀ ԱՆ մաշկաբանության գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանը և մաշկաբան դերմատոսկոպիստ Շուշանիկ Կարապետյանը։

Մելանոմայի կանխարգելման և իրազեկման ամսվա՝ մայիսի ամենակարևոր առաքելությունը հանրության շրջանում տեղեկատվության տարածումն է։ Ամբողջ աշխարհում այս ամիսն է ընտրված իրազեկելու հանրության լայն շերտերին՝ նկատի ունենալով մոտալուտ ամռան արևայրուքների սեզոնը։

Բժիշկների հորդորը ահազանգ է՝ ժամանակին հետազոտվելու և ապահովելու ավարտուն բուժում․ «Մարդիկ պետք է իմանան, որ գոյություն ունի անցավ, անվտանգ, հեշտ մեթոդ՝ դերմատոսկոպիան»,- նշեց բժիշկ Հովհաննիսյանը։

Հովհաննես Հովհաննիսյանի մեկնաբանմամբ այսօր բավական համակարգված է մաշկային քաղցկեղների հայտնաբերման և բուժման գործընթացը։ Մեր ժամանակների կարևոր փոփոխություններից նշվեց մաշկաբանների և ուռուցքաբանների համատեղ աշխատանքը՝ միտված հիվանդության վաղ ախտորոշմանն ու ավարտուն բուժմանը։

Ամփոփելով մայիսը՝ բժշիկ Հովհաննիսյանն ասաց․ «Մայիս ամսվա ընթացքում մենք փորձեցինք տարբեր հարթակներով հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանցել հանրությանը՝ սկսած պացիենտի հետ աշխատասենյակում զրույցից, մինչև համացանցում տեղեկավական արշավներ և հաղորդումներ։ Մենք խոսում ենք մաշկային ուռուցքների մասին հնարավորինս շատ, քանի որ միայն տեղեկատվության ապահովման շնորհիվ մարդիկ կկարողանան ճանաչել, վաղ դիմել բժշկի, ստանալու անհրաժեշտ բուժօգնություն»։

Խոսելով հիվանդության հետ կապված վիճակագրության մասին Հ․ Հովհաննիսյանը կարևորեց․ «Մելանոմայի վաղ հայտնաբերման դեպքում 10 տարվա ապրելիությունը 96-97 տոկոս է։ Իսկ երբ մենք խոսում են 10 տարվա ապրելիության մասին, ուրեմն արդեն գրեթե մոռանում ենք հիվանդությունը»։

«Ամենալուրջ խնդիրը բժշկի և պացիենտի «հանդիպումն» է։ Մենք ունենում ենք դեպքեր, երբ մարդն ուղղակի հետաձգում է բժշկի գնալը։ Մինչդեռ կարևոր է իմանալ, որ այսօր գոյություն ունի հեշտ, անցավ և ոչ ինվազիվ հետազոտման մեթոդը՝ դերմատոսկոպիան, որը հասանելի է դարձնում ախտորոշումը»։

Բուժման եղանակները բազմաթիվ են և բնորոշ են ուռուցքային հիվանդությունների տրամաբանությանը, այստեղ կիրառվում են դեղորայքային, քիմիաթերապևտիկ, վիրահատական և ճառագայթային եղանակները, դրանց հերթագայումն ու համակցումը։ Թե կոնկրետ որ մեթոդն ու համադրությունն է անհրաժեշտ, արդեն կորոշի ուռուցքաբանը։

Ժամանակակից բժշկությունը զարգանում է՝ հեռանկարում ունենալով մելանոմաների՝ իմունաթերապիայի միջոցով բուժման, ինչպես նաև վակցինացման հնարավորությունը։

Խոսելով հիվանդության առաջացման պատճառներից․ «4 գործոն ունենք, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել՝ ժառանգականություն, խալերի քանակ, ծխախոտ, արև,- ասաց Հ․ Հովհաննիսյանը,-  Եթե ժառանգականության և խալերի քանակի դեմ մարդը ոչինչ անել չի կարող, ապա ծխախոտի կիրառությունը և արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանությունը հնարավոր է։ Որակյալ արևապաշտպան քսուքները պետք է համադրվեն նաև ֆիզիկական պատնեշների առկայությամբ՝ արևապաշտպան լայնեզր գլխարկ, հովանոցներ, չթափանցող խիտ գործվածքից հագուստ»։

Մաշկաբան, դերմատոսկոպիստ Շուշանիկ Կարապետյանը առաջիններից է մեր երկրում, ով սկսեց կիրառել և ներդնել դերմատոսկոպիայի մեթոդը։

«Դերմատոսկոպիան մաշկի ոչ ինվազիվ զննման մեթոդ է։ Այս մեթոդով մենք, չխախտելով մաշկի ամբողջականությունը, կարողանում ենք օպտիկական պոլյարիզացիոն իմերսիոն ֆիլտրերի կիրառմամբ վիզուալիզացնել ներմաշկային կառուցվածքները։

Այս ստրուկտուրաները նեղ մասնագիտական գիտելիքների, ունակությունների ու հմտությունների պարագայում համապատասխանեցվում է ախտահյուսվածաբանական պրոցեսներին։ Այսպիսով, ըստ պրոցեսների վերլուծության որոշում ենք, թե ինչ հիվանդության հետ գործ ունենք»։

Խոսելով այն կրիտերիաների մասին, երբ պետք է անհանգստանալ և անհապաղ դիմել մասնագետի՝ բժշկուհի Կարապետյանը մատնանշեց․ «Եթե գոյացությունը բարձր է մաշկի մակերևույթից, եթե աճում է,  պինդ է շոշափելու ժամանակ, ապա պետք է մասնագետն անպայման գնահատի իրավիճակը»։

Նշենք նաև որ մայիսի 31-ին ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում նախապես հայտարարված է բացառապես անվճար դերմատոսկոպիայի օր՝  հնարավորություն տալով հանրության լայն շերտերին վաղ ախտորոշել հնարավոր հիվանդությունը։

Հարգանքով՝

Սաթենիկ Մկրտչյան
Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի
հանրային կապերի պատասխանատու

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40