Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ

28.05.2025 10:48
436

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ։

Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության ամենավեհ ու փառավոր էջերից է։ 1918 թվականին այս օրը, դժվարին ու ճակատագրական պայմաններում, հայ ժողովուրդն ազատատենչ ձգտումների արդյունքում կարողացավ վերակերտել իր անկախ պետականությունը։

Հետապնդված, հալածված, ցեղասպանություն վերապրած, բայց երբեք չծնկած մեր ժողովուրդը միահամուռ կամքով հռչակեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ վկայելով իր անբեկանելի հավատը սեփական ճակատագիրը կերտելու ու ազատ ապրելու իրավունքի հանդեպ։

Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկու տարի, բայց այդ տարիները բեկումնային եղան մեր պետական մտածողության, ինքնակառավարման մշակույթի և քաղաքական կայացման ճանապարհին։ Դրանք հող նախապատրաստեցին հետագայի համար՝ ընդգծելով, որ անկախությունը նվեր չէ, այլ անընդհատ պայքարով կերտվող արժեք։

Մայիսի 28-ը ազգային հպարտության, միասնության և ազատության խորհրդանիշն է, որը հիշեցնում է մեզ մեր նախնիների քաջությունն ու վճռականությունը՝ հանուն անկախ ու ազատ հայրենիքի։

Այսօր, երբ մենք վերարժևորում ենք պատմական այդ մեծարարժեք իրադարձությունը, պարտավոր ենք պատվով շարունակել մեր նախնիների գործը՝ ամրապնդելով մեր պետականությունն ու զարգացնելով համայնքը, վերագնահատելու մեր գործերը, մի պահ կանգ առնելու, նայելու անցած ճանապարհին ու նոր լիցքով շարունակելու այն՝ ի նպաստ մեր հայրենիքի ու համայնքի զարգացման։

Այս տոնական օրը մեր սրտերում վերականգնվում է հավատը, որ միասնականությամբ ու համերաշխությամբ կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Մենք պարտավոր ենք պահել մեր հերոսների հիշատակը ոչ միայն խոսքով, այլ առաջին հերթին գործով՝ լինելով արժանի նրանց թողած ժառանգությանը։

Թող մայիսի 28-ը լինի մեր ազգային ինքնության, միասնության և հայրենիքի նկատմամբ մեր անսահման նվիրումի ևս մեկ խորհրդանշական պահ։

Շնորհավորում եմ այս կարևոր ու հայրենանվեր տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն, անսպառ եռանդ ու նոր ձեռքբերումներ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34