Թոշակ ստանալու համար արցախցիները պետք է հաշվառվեն Հայաստանում. Նախարար

31.10.2023 12:54
779

Մենք թոշակ չենք տալիս արցախցիներին, մենք տվել ենք գումարները ԼՂ կառավարությանը, ինքը որոշել է՝ ինչ անի:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ արցախցիներին աշխատավարձ ու թոշակ հիմա հնարավոր չէ տալ, չէ՞ որ ամեն ամիս Հայաստանն այդ գումարները տրամադրել է Արցախին:

Հարցին՝ ինչու հիմա Հայաստանը չի տալիս ԼՂ-ին այդ գումարները, նախարարը պատասխանեց. «Նախ ասեմ, որ համարյա ամբողջ գումարը տրամադրված է, այնտեղ շատ փոքր գումար է մնացել: Այս տարվա համար նախատեսված ամբողջ գումարը, կարծեմ 6 մլրդ դրամի մնացորդ ունենք, տրամադրվել է արդեն: Դեռ մի բան էլ ավելի, մենք որոշումներ ենք կայացրել տարվա ընթացքում եւ այդ գումարն ավելացրել ենք: Հիմա մենք այդ գումարները տրամադրում ենք մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանում»:

Ճշտող հարցին՝ այսինքն այն գումարները, որոնքք պետք է տայիք Արցախին, հիմա տալիս եք որպես օգնությո՞ւն, Վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ոչ, որովհետեւ 100 հազարական եւ 50 հազարական դրամները, որ հիմա տալիս ենք, դրանք շատ ավելի շատ են, քան այն գումարը, որը մնացորդ կար ԼՂ-ին հատկացնելու համար: Մենք որոշում չունենք, որ այդ գումարը չենք տալու, բայց ես որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է տանք: Տանք որ ի՞նչ լինի: Մենք արդեն վճարում ենք մարդկանց թոշակներին հավասարազոր գումարներ:

Իսկ թոշակ ստանալու համար այդ մարդիկ պետք է հաշվառվեն Հայաստանում, գրանցվեն մեր համակարգում եւ ստանան իրենց հասանելի թոշակը ՀՀ ընդհանուր համակարգի միջոցով», գրում է infoport.am-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40