Անգեղակոթի բնակիչների դիմումը բնապահպաններին՝ աջակցության ակնկալիքով

16.11.2018 20:38
1253

ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի բնակիչները նամակ են ուղարկել Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության էլեկտրոնային փոստին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

«Նախորդիվ մենք դիմել ենք բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, բայց մեր դիմումն անարձագանք է մնացել, ուստի այժմ դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով Ձեր աջակցությունը:

Անգեղակոթ բնակավայրը տեղակայված է Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա, մարզկենտրոնից 108 կմ հյուսիս-արևմուտք: Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, հողագործությամբ և ծխախոտի մշակությամբ։

Տարիներ շարունակ Անգեղակոթի վարչական տարածքում շահագործվել է բազալտի հանքավայր՝ ոչ մեծ արդյունաբերական ծավալներով: Այժմ «Բազալտ-7» նոր կազմավորված ընկերությունը փորձ է անում տարածքն ընդլայնելու և լայն թափով հանքավայրը շահագործելու: Հոկտեմբերի 4-ին Անգեղակոթի գյուղապետարանում նախատեսված էին լսումներ: Քանի որ լսումներին նախորդող ժամանակահատվածում չէին պահպանվել ՀՀ 2014թ. նոյեմբերի հ. 1325-ն որոշման պահանջները, այն է՝ հանրությանը պատշաճ կերպով ծանուցել, և Ձեր միջամտության շնորհիվ այն հետաձգվել է, և կայացել է հոկտեմբերի 18-ին: Այս անգամ ևս գյուղում որևէ ծանուցում չի եղել, տեսանելի վայրերում որևէ հայտարարություն փակցված չի եղել, ուղղակի գյուղում լուր են տարածել, որ ստեղծվելու են աշխատատեղեր, որին նվիրված կազմակերպվելու է քննարկում: Լսումներին մասնակցել են միայն կազմակերպիչները՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, գյուղապետարանի և «Բազալտ-7» ընկերության ներկայացուցիչները: Միջոցառումը տևել է ընդամենը մի քանի րոպե, ինչը խիստ զարմանալի է, քանի որ միայն ընկերության նախագիծը բաղկացած է մի քանի տասնյակ էջից: Մեզ խիստ մտահոգում է, որ կազմակերպության ներկայացրած ծրագրի իրագործման դեպքում լուրջ վնաս կհասցվի մեր համայնքին: Ըստ ներկայացրած նախագծի, մոտ 3 հա տարածքի վրա պետք է արդյունահանվի 247 հազար 612 խորանարդ մետր բազալտի բլոկ, որը պետք է մեքենայով տեղափոխվի մոտ 1.5 կմ, որոնց արտանետումները մեծ վնաս կհասցնեն շրջակայքի վարելահողերին, եղևնիների պուրակին, որը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք: Հանքավայրից ոչ հեռու գտնվում է Վարդան Զորավարի սրբավայրը, որտեղ ամեն տարի այցելում են բազմաթիվ մարդիկ Հայաստանից և արտերկրից, և սրբավայրին նույնպես կհասցվի անդառնալի վնաս:

Ծանոթանալով նախագծի երկրորդ կետին՝ էջ 14-23, որտեղ նկարագրվում է աշխատանքային պրոցեսը, օգտագործվելիք տեխնիկան և տեխնոլոգիան, նաև թափոնների ամբարումը, այն մեզ թվում է անիրագործելի, առավել ևս, երբ նախատեսվում է ջրցան մեքենայի օգտագործում: Նախագծում նշվում է, որ տարածքում ստորգետնյա ջրերը բացակայում են, այնինչ մենք, որպես տարածքի վաղեմի բնակիչներ, լավ գիտենք, որ այնտեղ կան աղբյուրներ և այլ ստորգետնյա ջրեր, որոնք գյուղացիները օգտագործում են ոռոգման նպատակով: Նախագծի 24-րդ էջում ամրագրված սանիտարական սարքավորումների կիրառումը խիստ կասկածելի է, հաշվի առնելով նախորդ շահագործողի փորձը, որի իրավահաջորդն է «Բազալտ-7» ընկերությունը: Նախագծի սոցիալական հատկացումների չափը տարեկան կազմում է 700 հազար դրամ, ինչը խիստ անբավարար է: Այդ գումարից 100 հազար դրամով բարեկարգվելու է դաշտամիջյան ճանապարհը, իսկ գյուղի անապահով ընտանիքներին տարեկան հատկացվելու է 200 հազար դրամ այն դեպքում, երբ գյուղի բնակչության կեսը անապահով է, մյուս կեսն էլ կդառնան այդպիսին՝ զրկվելով բանջարանոցը մշակելու հնարավորությունից: Ըստ ծրագրի (էջ 28), նախատեսվում է ստեղծել 11 աշխատատեղ, ընդ որում, նախատեսվում է 2 պահակ, ինչը աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է: Մեր կարծիքով, նյութերի ծախսը (էջ 29) գրված է աչքաչափով, այն դեպքում, երբ տարեկան արտադրողականությունը նախատեսվում է 4952 խորանարդ մետր բազալտի մարվող պաշար (էջ 30), այնինչ ամբողջ աշխատանքի համար նախատեսվում է ընդամենը 20 տոն դիզվառելիք, ինչը ակնհայտ քիչ է: Այս օրինակը բավարար է արձանագրելու, որ մնացած հաշվարկները ևս արված են աչքաչափով, իրական չեն, ուստի այս նախագծով գործնականում անհնար է հաշվարկել շրջակա միջավայրին հասցվելիք ռեալ վնասի չափը: Ի դեպ, բաց հանքի ծառայության ժամկետը նշված է 50 տարի, այնինչ օրենքով լիցենզիան տրամադրվում է առավելագույնը 25 տարով:

Մենք մասնագետ չենք, բայց քաջածանոթ լինելով տարածքին, խիստ կասկածում ենք ներկայացված նախագծի նախաբանի բոլոր թվերին և համոզված ենք, որ գեղեցիկ ձևակերպումների տակ թաքնված են մեր գյուղի էկոլոգիական վիճակի բազմաթիվ սպառնալիքներ: Բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման գործընթացում պետք է ուսումնասիրություն իրականացվի հենց տեղում՝ վերհանելու բոլոր ռիսկերը և բնակիչներին տրամադրելու դրանց ազդեցության վերաբերյալ գնահատականներ»:

Հ․Գ․ ՀԲՃ-ի կողմից ավելացնենք, որ հանքը գտնվում է Անգեղակոթ գյուղից ընդամենը 500 մետր հեռավորության վրա։ Այստեղ են ձևավորվում և բխում «Ջաղացի աղբյուր» և «Վարդան Զորավար» սառնորակ ու գերազանց որակի խմելու ջրի խոշոր աղբյուրները։ Գյուղում է գտնվում նաև «Սբ. Վարդան եկեղեցու քարայր կացարանի և աղբյուրի համալիր» բնության հուշարձանը, որի մասին չգիտես ինչու ոչինչ չկա նշված ընկերության կազմած ՇՄԱԳ-ի մեջ։ Իսկ ամենազարմանալին այն է, որ բնապահպանության նախարարություն ներկայացված այդ փաստաթղթի մեջ նշված է, որ այն կազմվել է 1995 թվականին ընդունված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի համաձայն, որը վաղուց ուժը կորցրել է (դեռ 2014թ․-ին)։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ ՀՀ բնապահպանության նախարարությունը հետ չի վերադարձրել ուժը կորցրած օրենքի դրույթներով կազմած անորակ ՇՄԱԳ-ը, այլ ընդունել է այն և ընթացք տվել բնապահպանական փորձաքննության գործընթացին։

Կոչ ենք անում նախարարին անմիջապես դադարեցնել այս գործընթացը, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ բնապահպանական գնահատման և փորձաքննության ոլորտում ոչ մի բան չի փոխվել, իսկ ողջ ՇՄԱԳՓ գործընթացն ու դրա ընթացքում իրականացվող հանրային քննարկումներն էլ՝ առաջվա նման կրում են ձևական բնույթ։

Վերջում տեղադրում ենք 2015թ․-ին արված մեր լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես են ընկերության փաստաթղթերում հիշատակվող քարի վերամշակման արտադրամասի արտադրական պղտոր ջրերը լցվում Անգեղակոթի ջրամբարի մեջ։

IMG_8082

Share Button
ՀԲՃ

 

 

 

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33