ՀՀ Ազգային Ժողովի նախագահ պարոն Արարատ Միրզոյանին

16.12.2020 15:50
1543

Հարգելի պարոն Միրզոյան
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի հարցի վրա, որը հրատապ լուծում է պահանջում:
Ինչպես հայտնի է, համաձայն ս.թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի, ՀՀ-ն պարտավորվել է սահմանված ժամանակացույցով  Ադրբեջանին վերադարձնել գրավյալ տարածքները: Չնայած այն հանգամանքին, որ այդ փաստաթուղթը դեռեւս Միջազգային պայմանագիր չէ, որը պետք է ընդունվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների կողմից, Ադրբեջանի իշխանությունները գրեթե միակողմանիորեն շտապ կարգով ձեռնամուխ են եղել GPS սարքով հանձնվող տարածքների սահմանագծմանը՝ հիմք ընդունելով նախկին ԽՍՀՄ-ի 1990թ  քարտեզում  առկա Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-երի սահմանները (տես նկ. 1), ինչն անընդունելի է: Ակնհայտ է, որ սահմանագծումը պետք է իրականացվի՝ հիմնվելով ոչ թե նշված քարտեզի վրա, այլ այն քարտեզի վրա (տես նկ.2), որով Հայաստանի առաջին Հանրապետությունը 1922 թ. ներառվել է նորաստեղծ ԽՍՀՄ (ՍՍՌՄ)-ի կազմի մեջ: Տրամաբանական է, որ ինչ տարածքով Հայաստանը ընդգրկվել է ԽՍՀՄ-ում, նույն տարածքով էլ այն պետք է դուրս գա ԽՍՀՄ-կազմից: Ինչպես երեւում է հիշյալ երկու քարտեզների համադրումից,  ելնելով այն հանգամանքից, որ ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները եղել են ներպետական, ուստի եւ պայմանական են, ՀԽՍՀ-ի սահմանները գրեթե կամայականորեն ենթարկվել են անցանկալի փոփոխությունների: Օրինակ, «Ադրբեջանական երկաթուղիների» Մինջիվան-Ղափան ճյուղի կառուցման ընթացքում (ավարտվել է 1936թ.), երկաթուղու երկայնքով, Զանգելանից  մինչեւ Ղափանի օդանավակայան, տրամադրվել է «եղբայրական» Ադրբեջանին՝ երկաթուղու կառուցումը եւ հետագա շահագործումն արդյունավետ իրականացնելու նպատակով ադրբեջանական բնակավայրեր հիմնելու համար: 
Այն, ինչ ներկայումս կատարվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանագծման ոլորտում, անթույլատրելի եւ անօրինական է, քանի որ, պատերազմի ավարտից հետո սահմանագծումը՝ դեմարկացիան, պետք է իրականացվի  հատուկ կազմված միջպետական հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի առաջին հանրապետության քարտեզի հիման վրա` անպայմանորեն սահմանների միջեւ նախատեսելով առնվազն 500 մ լայնությամբ չեզոք գոտիներ:
ԽՍՀՄ-ի կազմից դուրս եկած նախկին միութենական հանրապետությունների սահմանների ճշգրտման հույժ անհրաժեշտության մասին ս.թ. դեկտեմբերի 11-ին հայտարարել է նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ պետությունների հարցով հանձնաժողովի անդամ, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: 
Հաշվի առնելով սահմանագծման ոլորտում Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարվող ապօրինությունների եւ կամայականությունների հետեւանքով սահմանամերձ բնակավայրերի բնակչության դժգոհությունն ու նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ապօրինի սահմանագծման հետեւանքով ՀՀ տարածքների հնարավոր կորստի վտանգը, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի սահմանագծումն օրինական կերպով իրականացնելու համար՝ հաշվի առնելով վերը շարադրվածը:
 
 

Հարգանքով՝ Սեյրան Բալասանյան ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի
«Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի եւ  ավտոմատացված 
համակարգեր» ամբիոնի վարիչ, 
տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
  13.12.2020թ.

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22