ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը լուծելու նպատակով պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ

19.05.2021 12:25
1444

Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մեկնարկին: Մայիսի 19-ին Դուշանբեում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ մայիսի 18-ին ոչ պաշտոնական ռեժիմով սկսել են ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը, և  հանդիպման ընթացքում դիտարկել են հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքին համապատասխան քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները։ 

«Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման եւ սահմանագծման մեկնարկին, ինչպես նաև այդ նպատակով հանդես գալ հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, նաև՝ միջնորդ»,- ասաց Լավրովը։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

 

armenpress.am

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22