ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին

11.06.2014 17:37
1957

Հարգելի պարոն Շարմազանով
Գորիսի պետական համալսարանի տնօրենի` նախընտրական Գորիսում դրսեւորած դատապարտելի վաքագծի մասին մեր կողմից գրված մեկ-երկու նախադասության համար մեծ արշավանք է սկսվել ոչ միայն իմ ու «Սյունյաց երկիր» թերթի, այլեւ ընտանիքիս անդամների դեմ:

Բայց դա` ոչինչ: Ուշագրավն այն է, որ Գորիսի պետհամալսարանում այդ նպատակով ստեղծված «կիբեր-ահաբեկման» խմբի կողմից կեղծվող ստորագրությամբ հոդվածները տեղ են գտնում նաեւ Ձեր ընտանիքին պատկանող ու Մաքսիմ Հակոբյանի մայրաքաղաքային գրասենյակներից մեկում հանգրվանած «henaran.am» կայքում:

Ասվածը հավաստող երկու փաստ` ա) «Գորիսում իրար դեմ են ելել նաեւ թեկնածուների կողմնակիցները. Քումունցն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի» (3 հունիսի 2014թ.), բ) «Գորիսի մտավորականները մի բուռ չհասած ծիրանի համար» (5 հունիսի 2014թ.):

Արձագանքները, բնականաբար, նորմալ երեւույթ կարող էինք համարել, եթե նշված հոդվածների տակ լիներ իրական հեղինակի ստորագրությունը: Հոդվածներն իբր հեղինակած Հայկ Միրզոյանը, ըստ Գորիսի պետհամալսարանում իշխող կարծիքի, համալսարանի բանասիրության կին դասախոսներից է (տիկինը չի կարողացել նունիսկ հրաժարվել իրեն բնորոշ բառապաշարից):

Մենք, իհարկե, փորձում ենք վերջնականապես ճշտել այդ անբարո գոյության ով լինելը եւ համապատասխան ձեւով արձագանքել հրապարակումներին:

Թե ինչպես են կեղծ ստորագրությամբ հոդվածները հայտնվել այդ կայքում` դա մի կողմ: Մի կողմ ենք թողնում նաեւ այն իրողությունը, որ «henaran.am»-ում առհասարակ հաճախակի են տեղ գտնում կեղծված ստորագրությամբ նյութեր` Սյունիքի մարզին առնչվող: Չենք զարմանում նույնիսկ աշխարհի մասշտաբով աննախադեպ ու արտառոց երեւույթից, որ Սյունիքի գործող մարզպետի ընտանիքի կողմից ֆինանսավորվող կայքն է լծվել Սյունիքի մարզի մասին կեղծ եւ չստուգված տեղեկություններ տարածելու անբարո գործին:

Մենք այլ խնդրանք ունենք Ձեզ` օգնեք ճշտելու, թե ով է նշված զրպարտագրերի հեղինակ Հայկ Միրզոյանը: Դուք, որպես ԱԺ փոխխոսնակ, որպես բարոյական ու պետական լուրջ առաքելություն իրականացնող անձնավորություն, կարծում ենք, դրականորեն կարձագանքեք մեր խնդրանքին:
Ինչո՞ւ ենք սույն խնդրանքը Ձեզ ներկայացնում:

Ըստ հանրության մեջ տարածված կարծիքի` նշված կայքը Ձեր ընտանիքի սեփականությունն է: Բայց, որքան էլ տարօրինակ է, կայքը, ի տարբերություն համանման մյուս լրատվամիջոցների, որեւէ տեղեկություն չի պարունակում այն մասին, թե ով է հիմնադիրը, ով է խմբագիրը: Ահա ինչու էլ դիմում ենք Ձեզ` ակնկալելով ե՛ւ ըմբռնում, ե՛ւ օժանդակություն` հայտնաբերելու ծպտված զազրախոսի ու զրպարտչի իրական անուն-ազգանունը, հասցեն: Իսկ եթե Դուք մատնանշեք կայքի հիմնադրի եւ խմբագրի անունը, ապա մեր խնդրանքը կվերահասցեագրենք նրան:

Հարգանքով` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34