ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանին

01.08.2022 11:16
5330

Հարգելի պարոն Խաչատրյան

Ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Հարժիս գուղի բնակիչների մեծ մասին մտահոգող մի հարցի վրա:

Սակայն, մինչ հարցի էությունը ներկայացնելը, Ձեզ ենք փոխանցում բազմաթիվ հարժիսցիների երախտագիտությունն այն ջանքի համար, որ գործադրեցիք Մ-2 մայրուղուց դեպի գյուղ ձգվող մոտ 6 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգման ծրագրերի մեջ ներառելու համար: Հավատում ենք, որ տասնամյակներ շարունակ չլուծված այդ խնդիրն ամենամոտ ապագայում և որակով լուծում կստանա, ինչին հետամուտ կլինեք Դուք:

Հիմա՝ մեզ մտահոգող հարցի մասին:

Գյուղի մերձակայքում ունենք մոտ 300 հա վարելահող (համայնքի վարչական տարածքից դուրս), որի վարձակալության համար տարիներ շարունակ բնակիչներն արդարացի հետաքրքրություն են ունեցել՝ նկատի ունենալով, որ Հարժիսում տնտեսություն ունենալու և ապրելու հիմքը դաշտավարությունն ու անասնապահությունն են:

Օգոստոսի 1-ին լրացել է այդ հողերի վարձակալության գործող պայմանագրերի ժամկետը: Դա նշանակում է, որ ներկայիս վարձակալները տվյալ հողատարածքներն այլևս մշակելու իրավունք չունեն:

Դա նշանակում է նաև, որ այդ հողերի վարձակալության համար Տաթև համայնքի իշխանությունը պետք է հայտարարեր մրցույթ՝ առաջիկա մի քանի տարիների համար վարելահողերը վարձակալության տալու նպատակով:

Օրենքով սահմանված կարգով մրցույթի հայտարարումը՝ անհասկանալի պատճառներով, ձգձվել է, թեև համայնքային իշխանության ղեկավարը հրապարակավ հավաստիացրել էր, թե մրցույթը կհայտարարվի հուլիսի կեսերին:

Տեղյակ ենք պահում, որ այդ հողերի օգտագործումը տարիներ շարունակ վեճի առարկա է եղել, ինչը բնական պիտի համարել, քանզի ամեն մի ընտանիք ցանկացել է բաժին ունենալ այդ հողերից:

Հիմա չենք ուզում անցած տարիների լուծումներին կամ իրադարձություններին անդրադառնալ: Չենք ուզում վերհիշել նույնիսկ հինգ տարի առաջ տեղի ունեցած մրցույթ կոչված խաղը, երբ մարզպետարանից խստագույնս կարգադրվեց՝ կոնկրետ ընտանիքների զրկել «մրցույթին» մասնակցելու իրավունքից, երբ միևնույն որակի հողատարածքները տարբեր սակագներով շնորհվեց մարդկանց՝  նրանց քաղաքական կողմնորոշումներից ելնելով, երբ դարերով հարժիսցիների կողմից մշակվող վարելահողերը տրվեցին  համայնքի այլ գյուղերի բնակիչների՝ դարձյալ քաղաքական-թիմային նկատառումներից ելնելով:

Այդ ամենը թողնում ենք պատմությանը:

Եվ ո՞րն է Ձեզ ներկայացվող մեր խնդրանքը:

Նախ՝ խնդրո առարկա հողերի հարցը բացառապես տնօրինել գործող օրենսդրությանը համահունչ և ոչ թե ինչ-որ մարդկանց (մի մասը՝ հայտնի, մյուս մասը՝ ծպտված) ճաշակին կամ քաղաքական-թիմային կողմնորոշումներին համապատասխան:

Ձեզ, բնականաբար, կհետաքրքրի նաև, թե ողջամիտ ինչ ճանապարհ կա տարիներով չարչրկված այդ հարցը լուծելու համար:

Առաջին հերթին, ճիշտ կլիներ, վարձակալության ենթակա այդ հողերը հավասարապես բաժանել գյուղի ընտանիքների միջև: Թող  բոլորն էլ օգտվեն դրանից, ընդ որում՝ հավասար սակագներով:

Եթե նման լուծման համար գործող օրենսդրությունը հնարավորություն չընձեռի, ապա պետք է հայտարարել մրցույթ, այն էլ՝ օբյեկտիվ, անաչառ, համայնքային իշխանությունից լիովին անկախ հանձնաժողովի տնօրինությամբ ու հողային օրենդրության պահանջներին համապատասխան:

Միայն այդպես կարող են այդ վարելահողերը դուրս բերվել քաղաքական-թիմային-ընտրական ռեսուրսի կարգավիճակից և ծառայեցվել գյուղի բնակչության կարիքներին:

Եվ որպես Ազգային Ժողովի պատգամավոր, Դուք ունեք պետականորեն ամրագրված բոլոր իրավունքները, նաև ունեք անհրաժեշտ սկզբունքայնություն  (որքանով տեսնում ենք)՝ խնդիրը գործող օրենսդրությանը համահունչ լուծելու համար, ինչի ակնկալիքով ու հավատով դիմում ենք Ձեզ:

Նկատի պետք է ունենալ նաև, որ աշնանացանի համար վարուցանքի աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, ինչը նշանակում է՝ հարցի կարգավորում հնարավորինս արագ և օր առաջ:

Հարգանքով՝

Հարժիս գյուղի մի խումբ բնակիչներ

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12