ՀՀ ԱԺ–ն հուլիսի 2–ին արտահերթ նիստ կգումարի. օրակարգում ԸՕ փոփոխություններն են

26.06.2026 20:00
536

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2–ին արտահերթ նիստ կգումարի: Լուրը հրապարակվել է խորհրդարանի կայքում։

Նիստը կգումարվի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում ներառված է 43 հարց, այդ թվում` «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

ԸՕ փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:

Ըստ նախագծի՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ) մշտապես բնակվել են երկրում, այսինքն՝ երկրում գտնվել են ավելի քան կես տարի։

Իշխող ուժի ներկայացուցիչները որպես հիմնավորում են ներկայացրել այն հանգամանքը, որ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ՀՀ քաղաքացիները սկսել էին արտերկրից զանգվածաբար ժամանել հայրենիք:

Նախատեսվել է, որ այս նախագիծը պետք է առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվի արագացված ընթացակարգով և ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

Բացի այդ, օրակարգում է նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ:

Այս նախագծով առաջարկվում է ընտրակաշառք ստանալու համար սահմանված 1–3 տարվա ազատազրկումը դարձնել 2–5 տարի, կաշառք տալու համար պատիժը սահմանված 3–6 տարուց խստացնել մինչև 4–8 տարի: Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար առաջարկվում է 3–6 տարի ազատազրկումը դարձնել 4–8 տարի:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն` առաջարկվում է նշված հանցագործությունների համար դատապարտված անձանց ցմահ արգելել պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնել:

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40