Մտորումներ սեպտեմբերի 1-ի առթիվ

01.09.2017 17:25
3197

Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում այսօր խաղաղ երկնքի տակ դիմավորեցինք եւս մեկ նոր ուսումնական տարի: Շնորհավորանքներ, ժպիտներ, ուրախության արցունքներ, ծաղիկներ, փուչիկներ, ինչու չէ նաեւ նոր հագուստ: Ողջունելի է, որ գիտելիքի տոնը վեր է ածվել համազգային, «ազգուտակային» միջոցառման, քանզի հատկապես վերջին տարիներին սիրում ենք երեխաների մանկապարտեզ, դպրոց հաճախելը, ինչու չէ նաեւ քոլեջ կամ բուհ ընդունվելն ամբողջ ցեղով տոնել: Այստեղ, իհարկե, դրականը գերակշռում է, բայց չմոռանանք, որ մեզանում երբեմն չափի զգացումը կորցնելը բերում է ավելորդ ճոխության, պճնվածության: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ծնողների պատրաստվելու «գործընթացն» այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես հարսանեկան կամ որեւէ այլ տոնական խնջույքի են պատրաստվում: Իհարկե, սեպտեմբերի 1-ը նույնպես տոն է, բայց չմոռանանք, որ սա նախեւառաջ գիտելիքի, գրի ու դպրության օրն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ոչ թե մի քանի րոպե ցուցադրվելու, այլ ուսուցանելու, երեխայի որակյալ կրթություն ստանալու մասին:

Ինչեւէ, չխորանանք ազգային հոգեկերտվածքի թերությունների վրա, չքննադատենք մայրիկների ոգեւորությունը, այլ նկատենք մի կարեւոր առավելություն. տարիներ առաջ, երբ հիմնականում մայր ծնողներն էին զբաղվում երեխաների կրթության, դաստիարակության հարցերով, այսօր ոգեւորությամբ նկատեցինք մեծաթիվ հայր ծնողների մասնակցությունն այդ անչափ կարեւոր գործընթացին: Սա վկայում է ինչ-որ առումով առողջ հասարակության կերտման բարդ գործընթացի մասին:

Չցանկանալով ավանդական տարբերակով ներկայացնել կոնկրետ որեւէ դպրոցի միջոցառման մանրամասները՝ պարզապես արձանագրենք, որ բոլոր դպրոցներում էլ ողջույնի խոսքեր, շնորհավորանքներ հնչեցին մարզային եւ համայնքային իշխանությունների անունից, տնօրենության կողմից, ինչպես նաեւ իրենց ողջերթի խոսքն առաջին դասարանցիներին հղեցին առավել ավագ դասարանների աշակերտները:

Առանձնահատուկ շնորհավորելով առաջին անգամ կրթական տարբեր օջախներ մուտք գործող երեխաներին, պատանիներին եւ երիտասարդներին՝ մաղթենք նրանց առողջություն, գիտելիքների անսպառ պաշար, հավատ ու համոզմունք առ այն, որ գիտելիքն իսկապես ուժ է եւ մեր բարեկեցիկ ապագայի երաշխիք: Շնորհավորենք նաեւ մանկավարժական, դասախոսական գործունեություն իրականացնող անձանց՝ ցանկանալով նրանց համբերություն, պատասխանատվության բարձր զգացում անչափ կարեւոր եւ պատասխանատու աշխատանքն իրականացնելու բարդ ու երկար ճանապարհին: 

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40