Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակին։
Նախագահը ծաղիկներ է դրել զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: