ՀՀ բնակիչների 90%-ն անընդունելի է համարում Արցախն Ադրբեջանի կազմում․ GALLUP International Association-ի հարցում

30.05.2022 16:03
11022

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն մայիսի 22-28-ը հեռախոսային հարցում է իրականացրել է 1003 հոգու շրջանում: Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

Հարցվածների 45.7%-ը տեղյակ չէր մայիսի 22-ին Բրյուսելում Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանակցությունների մասին։ Առնչվող հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում բանակցությունների արդյունքները, հարցվածների 11.2 %-ը պատասխանել է՝ լիովին դրական, իսկ 35.6 %-ը՝ ընդհանրապես բացասական:

«Հարցին՝ արդյոք ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչության՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում, «միանշանակ ընդունելի» է պատասխանել 1.5 %-ը, «ավելի շուտ ընդունելի» 2.9 %-ը, «ավելի շուտ ընդունելի չէ» 6 %-ը, «միանշանակ ընդունելի չէ» 83.3 %-ը, 6.4 %-ը դժվարացել է պատասխանել: Ուշադրություն դարձրեք, որ ավելի քան 90 տոկոսը նշել է, որ այս մոտեցումն իր համար ընդունելի չէ»,-նշեց Արամ Նավասարդյանը։

Հարցմանը մասնակցածների 27,8 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը միանշանակ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից։ 25,8 տոկոսն էլ գտնում է, որ Փաշինյանը միանշանակ չպետք է հրաժարական տա։

Ընդդիմադիր ուժերի պայքարի մասին հարցին դրական վերաբերմունք է արտահայտել հարցվածների 15.9 %-ը, բացասական՝ 33.3 %-ը: Շուրջ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել կամ չի ցանկացել պատասխանել։

Հետաքրքրական է նաև այն, որ հարցվածների 8.2 տոկոսն է նշել, որ ընդդիմության փողոցային պայքարին մասնակցում է, ընդ որում՝ նրանց 4.1 %-ը մարզերից են, 15.5 %-ը՝ Երևանից։

Հարցվածների 27.6 %-ը նշել է, որ երկրում որևէ փոփոխություն պետք չէ, 21 %-ը քաղաքական ներկայիս իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակ է համարել անցումային կառավարության ձևավորումը, իսկ նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում 26.6 %-ը։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08