69 փաստաբան է միացել Փաշինյանին պետական դավաճանության հիմքով ձերբակալելու իրավաբան գիտնականների պահանջին

25.12.2020 22:00
3844

Այսօր քսան իրավաբան-գիտնականներ հանրային/մասնագիտական պահանջ են ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր  Դավթյանին, որում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական և ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը: Նրանք նաև նշում են, որ գործընթացը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում են անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես որպես մեղադրյալ։

69 փաստաբան միացել են գիտնականների այս պահանջին ու հայտարարությամբ հանդես եկել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Չափազանց կարևորում ենք Հայաստանի հեղինակավոր իրավաբան գիտնականների կողմից այսօր ներկայացված պետական դավաճանության մասին հաղորդումը որն իր մեջ պարունակում է իրավական որակման և քրեական, քրեադատավարական հստակ հանգամանքեր և կոնկրետ հիմնավորված գործողությունների պահանջ։ Փաստաբանների պալատի փաստաբանների կողմից վերջերս ևս ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում։

Հաշվի առնելով այն փաստը, որ մեր կողմից արդեն իսկ ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, ողջունում ենք Հայաստանի ականավոր և վաստակաշատ իրավաբան գիտնականների ներկայացրած հաղորդումը և միանում ենք նրանց կողմից Գլխավոր դատախազին ներկայացված պահանջներին։

Փաստաբանների տվյալները հրապարակված են ըստ այբենական հերթականության․

Ազատ Շահբազյան

Ալեքսանդր Կոչուբաև

Ամրամ Մակինյան

Անահիտ Սարգսյան

Անի Թովմասյան

Աննա Վարդանյան

Անջելիկա Հակոբյան

Արա Զոհրաբյան

Արամ Վարդևանյան

Արաքս Վարդանյան

 Արթուր Հովհաննիսյան

Արթուր Ղազարյան

Արթուր Պիվազյան

Արմեն Բաղդասարյան

Արմեն Թևանյան

Արմինե Ֆանյան

Արփինե Հովհաննիսյան

Գագիկ Մաիլյան

Գայանա Գուլյան

Գայանե Լյուդվիգյան

Գայանե Պապոյան

Գեորգի Մելիքյան

Գեորգի Պետրոսյան

Դավիթ Կարապետյան

Երեմ Սարգսյան

Էլինար Վարդանյան

Էմիլ Ամիրխանյան

Էրիկ Ալեքսանյան

Էրիկ Պետրոսյան

Իրինա Դանիելյան

Իրինա Հակոբյան

Իրինա Մանուկյան

Իրմա Ճաղարյան

Լիանա Գրիգորյան

Լիլիթ Խառատյան

Լիլիթ Նալբանդյան

Լուիզա Հարությունյան

Լուսինե Բակումյան

Լուսինե Գրիգորյան

Լուսինե Պողոսյան

Խաչատուր Դանիելյան

Կարինե Լալաբեկյան

Հակոբ Ղարախանյան

Հայկ Հակոբյան

Հրայր Քալաշյան

Մարգարիտա Գյուլումյան

Մարինե Ֆարմանյան

Մերի Խաչատրյան

Միհրան Պողոսյան

Միքայել Շխիմյան

Մհեր Հակոբյան

Նազելի Տեր-Պետրոսյան

Նարեհ Ավետիսյան

Նիկոլայ Գրիգորյան

Ջուլիետա Նավասարդյան

Սարգիս Խաչատրյան

Սերգեյ Մանուկյան

Սիմոն Բաբայան

Սյուզաննա Խչեյան

Վահան Հովհաննիսյան

Վահե Եփրիկյան

Վահրամ Բեգոյան

Վարուժ Փաշայան

Վիկտորյա Պետրոսյան

Տիգրան Գրիգորյան

Տիգրան Սիմոնյան

Քրիստինա Զիլֆուգարյան

Քրիստինա Ղուկասյան

Օնիկ Առաքելյան

tert.am

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21