ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ՝ նվիրված կալանավորման եւ հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ սահմանած պահանջների ապահովմանը

21.08.2017 13:12
1836

Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են խափանման միջոց կալանավորման օրինականության եւ հիմնավորվածության, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման գործնական խնդիրները:

Հուլիսի 3-ին դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստում  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրավապահ գործունեության ընթացքում նշված հիմնարար կոնվենցիոնալ իրավունքների ապահովման առանձնահատուկ կարեւորությունն ընդգծելուց հետո  ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբերի կողմից նախորդ մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրվել եւ վեր են հանվել այս ոլորտում առկա գործնական խնդիրները եւ առաջարկվել հստակ  լուծումներ:

Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքը եւ ներպետական իրավական կարգավորումները:

Հատուկ ուշադրության եւ վերլուծության են արժանացել Հայաստանի դեմ գործերով ՄԻԵԴ վճիռներում արձանագրված իրավիճակներն ու խախտումները՝ փաստելով, որ դրանք հետեւանք են նաև կալանավորման հիմքերի պարզմանն ու հիմնավորմանն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաեւ նման փաստական տվյալների տիրապետելու դեպքում, անհետևողականության կամ չիմացության պատճառով խափանման միջոց կալանավորում կիրառելու բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում քննիչի կողմից դրանք միջնորդության մեջ չարտացոլելու եւ չվերլուծելու:

Մանրամասն վերլուծվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի՝ եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռներում արձանագրված խախտումների պատճառները: Հատուկ կարեւորվել է վկաներին դատարան ներկայացնելու ուղղությամբ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու եւ որպես նշված իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիք՝ դատավարության ավելի վաղ փուլերում դրա իրացման անհրաժեշտությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առանձնահատուկ կարեւորել է վեր հանված խնդիրների եւ ՄԻԵԴ ձևավորած չափանիշների համադրությամբ սահմանված կառուցակարգերի անշեղ պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով դրանց խախտման դեպքում իրավասու պաշտոնատար անձանց պատասխանատվության անխուսափելիությունը:

Կոլեգիայի նիստին մասնակցել եւ քննարկված հարցերի շուրջ դիտարկումներով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության եւ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

ՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված ուղեցույցները կուղարկվեն քննություն իրականացնող համապատասխան մարմիններ եւ կտեղադրվեն ՀՀ դատախազության պաշտոնական կայքում:

prosecutor.am
4 օգոստոսի 2017թ.

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24