ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ քվեարկությունից առաջ

18.06.2021 16:21
1334

Սիրելի ժողովուրդ,

Ավարտին մոտեցավ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Անցած մեկ ամսվա ընթացքում թիմակիցներիս հետ միասին շրջեցինք Հայաստանով մեկ։

Վաղուց՝ 13 տարի ձեզ հյուր չէի եղել, շնորհակալ եմ հյուրըկալության ու ջերմ ընդունելության համար։

Այս օրերին հազարավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին։ Չեմ թաքցնում՝ փորձում էի հասկանալ՝ արդյո՞ք փոխվել եք այս տարիների ընթացքում։

Ու մեծ ուրախությամբ պետք է ասեմ՝ չեք փոխվել, մնացել եք աշխատասեր, տաղանդավոր, պարզ խոսող, վատն ու լավը տարբերող։
Կարճ ասած՝ շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք։
Հիմա ընտրությունների մասին՝ երկու բառով։
Հունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև։ Ընտրում ենք բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։
Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու։ Սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք։
Կոչ եմ անում Ձեզ՝ եկեք նորից միասին շենացնենք մեր տունը, մեր Հայաստանը։
Հարատև խաղաղություն հաստատենք։
Վերականգնենք մեր արժանապատվությունը։
Բուժենք վերքերը։
Հավերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին։
Մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կյանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար։
Դա՛ պետք է լինի մեր կատարելիք ընտրության իմաստը։
Եվ ընդհանրապես՝ մեր ապրած կյանքի իմաստը։
Վստահ եմ, որ չեք սխալվի։
Իսկ Դուք վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու։
Դեպի ուժեղ Հայաստան։

Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ

18․06․2021թ․

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40