ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Բլինքեն

11.09.2023 10:25
761

ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որով նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: ԱՄՆ-ը նաև նաև խրախուսում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ։ Մենք նշում ենք, որ մարդասիրական բեռները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտակայքում, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց, կանանց և երեխաներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը։ Մենք նաեւ կոչ ենք անում առաջնորդներին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում այդ նպատակից: Վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է։

Հարավային Կովկասում վերջին շրջանում լարվածության աճի լույսի ներքո Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու նպատակով: Մենք կրկին հայտարարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Մենք նաև խրախուսում ենք Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը։

Միացյալ Նահանգները նաև հաստատում է, որ առաջ գնալու միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40