ՀՀ և Թունիսի ԱԳՆ-երն 1-ին քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. դիվանագետների մուտքի արտոնագրի պահանջը վերացվել է

06.12.2023 20:23
630

Թունիս կատարած աշխատանքային այցի (դեկտեմբերի 5-6) շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԹՀ արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում թունիսցիների հարցերով նախարար Նաբիլ Ամմարի հետ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա հարաբերություններին, ներկայացրել Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ինչպես նաև նախարար Ամմարին փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերը՝ այցելելու Հայաստան։

Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԹՀ արտաքին գերատեսչության պետական քարտուղար Մունիր Բին Ռջիբայի ղեկավարած պատվիրակությունների միջև անց են կացվել հայ-թունիսական առաջին քաղաքական խորհրդակցությունները։

«Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններին։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ խորացնելու համագործակցությունը կրթության, մշակույթի, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող խնդիրների։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու համատեքստում Հայաստանի կառավարության տեսլականը և ձեռնարկվող քայլերը, տարածաշրջանային հաղորդակցությունների խթանմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ աշխատանքային այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել են Հայաստանի և Թունիսի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրը, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40