Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում. Նաիրի Հոխիկյան

28.11.2020 11:38
5683

Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց հետո Ստեփանակերտից վերադառնում էի Երևան։ Շուշիի մոտով անցնելիս հանդիպեցի նկարներում երևացող ծանր տեսարանի, երբ թշնամին բոլոր հնարավոր տեղերում դրել է իր դրոշը, Շուշին էլ անվանել' Շուշա։

Շուշիից հետո մայրուղու վրա հանդիպեցի ճանապարհին հանգիստ ճեմող և ձիերի վրա որոճացող ադրբեջանական համազգեստով զինվորների։ Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում, հատկապես Լիսագորի մոտակայքում։

Հնարավոր է, այս խնդիրը ժամանակի ընթացքում կարգավորվի, բայց մինչև կարգավորվելը իմ հայրենակիցները պետք է իմանան, որ Արցախի հետ կապվող արդեն միակ մայրուղին Քարվաճառը հանձնելուց հետո ամենևին էլ անվտանգ չէ, ավելին' ռուս խաղաղապահների և 1-2 տեղ հայ զինվորականների տեղակայման վայրերից բացի, այլ որևէ տեղ կանգնելը կարող է հարցականի տակ դնել մարդու անվտանգությունը։ Կարևոր է ճանապարհին ադրբեջանցիների հանդիպելիս անպայման այդ մասին տեղեկացնել խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականներին։

Nairi Hokhikyan-ի ֆեյսբուքյան էջից

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34