ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց պայմանավորված խաղերի պատճառով. 5 ակումբ ու 58 անձ որակազրկվել են

03.07.2020 15:32
1174

Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 2019-20 առաջնությունը դադրեցվել է: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ այսօր՝ հուլիսի 3-ին, կայացել է գործկոմի նիստը, որի օրակարգում է եղել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ կարգապահական եւ էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:

Նշված թիմերից առաջին 4-ն Առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանի մասնակիցներ են: «Երևանը» հանդես է եկել Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մի մասին: Գարնանային հատվածի մեկնարկից առաջ դուրս է եկել:

Կարգապահական կոմիտեն, այսօր քննարկելով ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաեւ ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին: Այս թիմերի մասնակցությամբ մի շարք հանդիպումների արդյունքներ չեղյալ են համարվել: Ապացույցները, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել, ինչպես նշում է ՀՖՖ-ն, հավաքվել են ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի եւ Ինտերպոլի ազգային բյուրոյի, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի, Սպորտռադար եւ Սթարլիզարդ ընկերությունների, բուքմեյքերական ընկերությունների եւ բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ զբաղվող արտասահմանյան գործակալությունների եւ այլ գործընկերությունների տրամադրած փաստերի, նյութերի եւ տեղեկությունների հիման վրա:

Հաշվի առնելով կարգապահական եւ էթիկայի կոմիտեի որոշումը՝ գործկոմը միաձայն քվեարկել է Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ Առաջին խմբի հաղթողի եւ հաջորդ մրցաշրջանի ձեւաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների՝ հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո: Բողոքարկել նրանք՝ որակազրկված անձիք եւ կազմակերպությունները, կարող են 7 օրվա ընթացքում:

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարել էր պայմանավորված խաղերի մեջ կասկածվող ակումբների մասին: Նաեւ դիմել էր կարգապահական կոմիտե «Արագածի», «Տորպեդոյի», «Մասիսի», «Լոկոմոտիվի», «Երեւանի», ինչպես նաեւ բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու եւ դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:

Առաջին խմբի առաջնությունը բաղկացած է 34 տուրից: Այս պահին ընթացքի մեջ է 30-րդ տուրը, որի շրջանակներում կայացել է 2 խաղ: Ավելի վաղ 3 տեխնիկական պարտություն ունենալու համար առաջնությունից հանվել էր «Սեւանը»:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40