ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արամ Պապոյանը

06.09.2022 17:15
953

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:
Արամ Պապոյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ծրագրային առաջնայնությունները: Նա նշեց, որ իրականացնելու է ինստիտուտի գիտական ուղղությունների վերագնահատում՝ հաշվի առնելով գիտաչափական տվյալները, միջազգային գիտության արդի միտումները, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման ու երկրի պաշտպանունակության առաջնայնությունները: Ինստիտուտի գիտական ստորաբաժանումները նոր կառուցվածք են ունենալու՝ միտված գիտական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր թեմաների յուրացման ճկունությանը, ներքին համագործակցության, կադրային ու ենթակառուցվածքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Քայլեր են ձեռնարկվելու ինստիտուտի գիտական և ճարտարագիտական անձնակազմի երիտասարդացման համար: «Անհրաժեշտ են կտրուկ քայլեր՝ ուղղված ԲՈՒՀ-երի շրջանավարտների, այլ ոլորտներում աշխատանքի անցած և արտերկրում աշխատող երիտասարդների՝ ինստիտուտի աշխատանքներում ներգրավմանը»,- ասաց Արամ Պապոյանը: Նա կարևորեց միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնիկական մշակումների խթանումը, համագործակցությունը ՀՀ այլ գիտական կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի հետ:
Արամ Պապոյանը ծնվել է 1959 թվականին` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010 թվականին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:
Արամ Պապոյանը գիտական ուղին անցել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ ինժեներ-ստաժորից մինչև ինստիտուտի տնօրեն: Այս պաշտոնում նա ընտրվեց 2006 թվականին: Նրա գիտականհետազոտությունները վերաբերում են լազերային ֆիզիկային, ատոմային ֆիզիկային և սպեկտրասկոպիային, քվանտային և ոչ գծային օպտիկային, օպտիկական պատկերագրմանը: Արամ Պապոյանը 190 աշխատության հեղինակ է, այդ թվում՝ 4 գլուխ գրքերում, 85 հոդված գրախոսվող ամսագրերում, 28 հոդված գիտաժողովների ժողովածուներում, 73 գիտաժողովների թեզիսներ:
Արամ Պապոյանը Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր է, նույն համալսարանի Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի բազային ամբիոնի վարիչ, Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր, «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. ֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ:
Անդամակցել է  Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» հիմնադրամին, ՀՀ նախագահի մրցանակի ֆիզիկայի հանձնախմբին, Եվրոպական օպտիկական ընկերությանը, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտխորհրդին, ՀՀ ԳԱԱ նախագահությանը:
Արամ Պապոյանն արժանացել է ՀՀ նախագահի ֆիզիկայի մրցանակի,  Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Galileo Galilei» մրցանակի, Անանիա Շիրակացու մեդալի, 3 անգամ ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12