ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Տիգրան Զաքարյանը

06.09.2022 17:38
1024

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը:
Տիգրան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի զարգացման ծրագիրը. «Նախատեսվում են արեգակնային էներգետիկայի և ինֆրակարմիր ճառագայթման ընդունիչների համար նյութերի ուսումնասիրում, ռադիոաստղագիտական ուսումնասիրություններ՝ արդիականացնելով առկա 7 մետրանոց ռադիոդիտակների համալիրը, ռադիոլոկացիոն սպեկտրների կառուցվածքի ուսումնասիրում, ինչը թույլ կտա կատարել թիրախների նույնականացում, ուսումնասիրություններ ռադիոալիքների տարածման բնագավառում»: Ըստ Տիգրան Զաքարյանի՝ նախատեսվում է ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ գերազանցության կենտրոնի ստեղծում կիրառական ծրագրերի իրականացման համար, թվային կառավարմամբ ֆրեզերային հաստոցի ձեռքբերում, կլիմայական և մեխանիկական փորձարկումների լաբորատորիայի կազմակերպում: Ինստիտուտը շարունակելու է երիտասարդ կադրերի պատրաստումը:

Տիգրան Զաքարյանը ծնվել է 1964 թվականին` Երևանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը: Նրա գիտական նախասիրություններն են` ֆիզիկական գիտափորձի ավտոմատացում և հեռակառավարում, ռադիոլոկացիոն համակարգեր և ազդանշանների թվային մշակում: Նա ավելի քան 30 գիտական աշխատությունների հեղինակ է:
Տիգրան Զաքարյանը  ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2017 թվականին:  Մինչ տնօրենի պաշտոնում ընտրվելը նա եղել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, 2008-2016 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ռադիոտեխնիկայի և կապի ամբիոնի վարիչ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40