Այվազովսկու 203-ամյակին Ազգային պատկերասրահն առցանց կցուցադրի հեղինակի հանրահայտ կտավները

25.07.2020 11:52
11252

Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 203-ամյակի կապակցությամբ հուլիսի 24-29 «Այվազովսկու օրեր» խորագրով միջոցառումների շարք է իրականացվելու: Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու և Հայաստանի ազգային պատկերասրահների համագործակցությամբ նախատեսվում են վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և  ծանոթություն մեծանուն նկարչի ժառանգների հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօերն Աննա Եղիազարյանը հիշեցրեց, որ Ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու հավաքածուն մեծությամբ երկրորդն է աշխարհում: Առաջինը Հովհաննես Այվազովսկու տուն-թանգարանն է:

«Մեր պատկերասրահի երկու սրահներում ցուցադրում ենք հեղինակի գործերը, և հուլիսի 28-ին՝ ժամը 22:00-ին,  պատկերասրահի, «Դոմ Մոսկվի» կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում նրկայացվելու է առցանց էքսկուրսիա, որի շրջանակում մասնագետները ներկայացնելու են Այվազովսկու կյանքը, գործունեությունը, խոսելու են հեղինակի ստեղծագործությունների մասին»,-պատմեց Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ համավարակի օրերին, երբ թանգարանները փակ են, նման միջոցառմամբ հնարավորություն է ստեղծվում կապը պահպանել արվեստասեր հանրության հետ: Պատկերասրահում կա նկարչին պատկանող 80-ից ավելի գործ, որոնց մեծ մասը մշտապես ցուցադրվում է երկու սրահներում: Ցուցանմուշներից են «Նոյն իջնում է Արարատից» կտավը, որին առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու, «Քրիստափոր Կոլումբոսը» և այլ գործեր:

«Այվազովսկու հանդեպ հետաքրքությունը միշտ մեծ է: 2017-ին մենք նշեցինք  նրա 200-ամյակը, և այդ առիթով կազմակերպված ցուցահանդեսը բացառիկ էր ոչ միայն մեր պատկերասրահի համար, այլև մեր մշակութային կյանքում, քանի որ ոչ մի ցուցահանդես նման քանակի այցելու երբևէ չէր ունեցել: Ճիշտ է՝ հիմա հեղինակի 203-ամյակն է, բայց միևնույն է կրկին մեծ է նրանով հետաքրքրվողների քանակը»,-շեշտեց Աննա Եղիազարյանը:

Խոսելով առհասարակ վիրտուալ տիրույթում ծավալած գործունեության մասին՝ Եղիազարյանն ասաց, որ օնլայն տիրությում աշխատանքն արհեստական բնույթ չի կրում: Նա հիշեցրոց, որ մարտ ամսից, երբ երկրում արտակագ դրություն է հաստատվել, պատկերասրահը միշտ ակտիվ է եղել, վերանայել է աշխատանքը, նոր ծրագրեր է մշակել, որպեսզի ամենօրյա հրապարակումներով հնարավոր լինի պահել այցելուների հետ կապը: Իրականացրել են ծրագիր, որի շրջանակում պատկերասրահի պահոցների ցուցանմուշներն են հանրայնացրել.  եղել են գործեր, որոնք առաջին անգամ են հրապարակվել:  Նախագծերի արդյունքում հետևորդների մեծ բանակ են ձևավորել:

Պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօրենը շեշտեց, որ առջևում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչելու: Հաջորդ տարի նշելու են պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Այս տարվանից արդեն մի շարք ծրագրեր ու նախագծեր են մշակում:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24