ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դեմ

19.02.2026 10:42
2372

Ըստ «Փաստ» լրատվամիջոցի՝ Սյունիքի օրվա մարզպետը 2026 թ փետրվարի 9-ին ֆինանսական աջակցություն է տրամադրել մարզի 31 բնակչի (ընդհանուր գումարը՝ 980 հազար դրամ)՝ ԱԺ ընտրություններ նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց երկու օր անց։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիրը ստորագրել էր փետրվարի 6-ին, որն ուժի մեջ էր մտել փետրվարի 7-ից։

Դրանից հետո ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տարածել էր այսպիսի հաղորդագրություն «ՀՀ քրեական օրենսգրքի 221–րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրեն վերապահված լիազորությունների և գործիքակազմի ամբողջ ծավալով ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում և վերահսկողություն՝ հորդորելով զերծ մնալ բարեգործության արգելքը խախտող որևէ անօրինական գործողությունից՝ պարզաբանելով, որ օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտում արժանանալու է համարժեք և խիստ իրավական արձագանքի»։

Ընթերցողին հիշեցնենք, որ 2021 թ համապետական ընտրությունների ընթացքում դրամական օգնության տրամադրումն իրավապահները մեկնաբանել են որպես ընտրակաշառք և Սյունիքի մարզի տարբեր պաշտոնյաների նկատմամբ կիրառել քրեական պատասխանատվություն։

Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ իրավապահ մարմինները վերոնշյալ փաստի առիթով քրեական վարույթ նախաձեռնե՞լ են, թե՞ ոչ։

Կից ներկայացնում ենք Սյունիքի մարզպետի 2026 թ փետրվարի 9-ի N 53-Ա որոշումը «Դրամական օգնություն հատկացնելու մասին»։

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24