ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 11-ին այցելեց Սյունիքի մարզ

20.02.2015 14:19
2152

Մարզում նախարարի առաջին կանգառը Խնձորեսկ համայնքում էր, որտեղ նա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ միասին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի (2011-2016թթ.) շրջանակներում հիմնված անասնաբուժական եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

«Սա արդեն երկրորդ անասնաբուժական կենտրոնն է, որը շահագործման է հանձնվում այս ծրագրի շրջանակում, եւ մենք առաջիկայում նախատեսում ենք հանրապետության բոլոր մարզերում նմանատիպ կենտրոններ հիմնել: Կենտրոնը մարզի անասնապահության զարգացմանն ուղղված կարեւոր օժանդակություն է տեղի ֆերմերներին եւ առաջարկում է բարձրորակ խորհրդատվական ծառայություններ, ինչն անկասկած մեծապես կնպաստի գյուղացիական տնտեսությունների գործունեությունն առավել արդյունավետ եւ նպատակային կազմակերպելուն», – բացման խոսքում մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Նախարարը հավելել է, որ այս կենտրոնների տեխնիկական եւ մասնագիտական կարողությունները թույլ են տալիս դրանք վերածել տարածաշրջանում մասնագիտական զարգացմանն ու բիզնեսի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր իրականացնող կենտրոնների, ինչպես նաեւ ընդգրկում են մատուցվող ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում եւ բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական եւ անասնապահական սարքավորումների եւ պարագաների վաճառք, խորհրդատվություն եւ ուսուցողական դասընթացներ:

Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին եւ մատուցվող ծառայություններին:

Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարը եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ուղեւորվել են Գորիսի քաղաքապետարան, որտեղ մասնակցել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով հրավիրված մարզային խորհրդակցությանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, համայնքապետեր եւ ոլորտի այլ պատասխանատուներ:

Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում մարզում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներին` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մարզում առկա է անասնաբուծության զարգացման ընդարձակ ներուժ եւ անհրաժեշտ է միայն համապատասխան քայլեր ձեռնարկել ինչպես տավարի, այնպես էլ ոչխարների եւ այծերի գլխաքանակի ու մթերատվության ավելացման ուղղությամբ:

Կարեւորելով մարզում անասնապահության ճյուղի զարգացումը` նախարարն ընդգծել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի (CARMAC 1) դրական արդյունքները: Նախարարի խոսքով` ծրագրի շրջանակում մարզում հիմնվել են թվով 17 գյուղացիական կոոպերատիվներ, տրամադրվել 24 անվավոր տրակտոր եւ 100 այլ սարքավորումներ: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորում է ձեռքբերվող գյուղտեխնիկայի արժեքի 80%-ը, իսկ 20% տրամադրում է կոոպերատիվը, պայմանով, որ գյուղտեխնիկան ստանալուց հետո 4 տարվա ընթացքում կոոպերատիվն իր հաշվին կուտակում է գյուղտեխնիկայի արժեքի 30% չափով գումար, որը կարող է օգտագործվել նոր գյուղտեխնիկա գնելու համար:

Նախարար Սերգո Կարապետյանի դիտարկմամբ մարզում դեռեւս բարձր է գյուղտեխնիկայի մաշվածության աստիճանը: Այս խնդրի լուծման նպատակով պետությունը տնտեսվարող սուբյեկտներին տրամադրում է տեխնիկա ուղղակի վաճառքի, ինչպես նաեւ լիզինգի միջոցով` տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, 20 տոկոս կանխավճարով, 6 տարի մարման ժամկետով:

Նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ պետությունը գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու նպատակով այս տարի եւս հետեւողականորեն շարունակում է սերմացուների, դիզելային վառելիքի եւ պարարտանյութերի տրամադրման ծրագրերը, ընդ որում դրանք կտրամադրվեն նախորդ տարվա գներով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ ոռոգման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցը: Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` այս պահին վերջին աշխատանքներ են տարվում համակարգը նախապատրաստելու ուղղությամբ` մարտից 1-ից գյուղացիական տնտեսություններին կայուն ջրամատակարարում ապահովելու նպատակով: Այս համատեքստում նախարարը հատկապես կարեւորել է հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանն ուղղված քայլերը եւ փոքր ջրամբարների շինարարությունը:

Նախարարն անդրադարձել է նաեւ Սյունիքի մարզում անտառկառավարման ոլորտում առկա հիմնախնդիրներին` կարեւորելով ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարի ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ առավել հետեւողական մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգեւատրվեց Սյունիքի մարզի ֆերմեր Գառնիկ Շալունցը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

ՌԴ Պետդումայի ընտրությունները․ Հայաստանի 2 ընտրատեղամասերում քվեարկությունը մեկնարկել է

20.09.2026 10:45

«Երրորդ ժամկետ» հաղորդաշարի հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է

19.09.2026 23:40

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ–ին

19.09.2026 18:04

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

19.09.2026 16:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

19.09.2026 13:46

Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է

19.09.2026 13:36

Բաքուն ՄԻԵԴ–ին չի տրամադրել լուսանկարներ, որոնք կարտացոլեին հայ գերիների վիճակը. Սահակյան

19.09.2026 10:51

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

19.09.2026 10:48

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

18.09.2026 20:41

Անընդունելի է իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

18.09.2026 18:52

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

18.09.2026 16:29

«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման

18.09.2026 16:20