ՀՀ-ի և Արցախի դեմ ագրեսիաների և ցեղասպանության համար Ադրբեջանը վճարում է առաջին գործնական գինը. Արտակ Բեգլարյան

17.11.2023 14:06
810

Հաճելի է տեսնել, որ Սենատը միաձայն ընդունեց օրինագիծ, որը վերացնում է 907-րդ հոդվածից հրաժարվելու և Ադրբեջանին առնվազն 2 տարով ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ նախագահի լիազորությունները. X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Առաջին գործնական գինը, որ Ադրբեջանը վճարում է Հայաստանի և Արցախի դեմ իրականացրած ագրեսիաների և ցեղասպանության համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով արգելվում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Օրինագիծը նախագահին արգելում է առաջիկա երկու տարում հրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից, որը ԱՄՆ կառավարությանն արգելել է Ադրբեջանի կառավարությանն ուղիղ օժանդակություն ցուցաբերել։

Նշենք, որ վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցության ծավալների հավասարակշռությունը խախտված է: 2000-2020թթ. ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է շուրջ 212մլն դոլար աջակցության, իսկ Ադրբեջանին՝ մոտ 419մլն դոլար: Ընդ որում, տրամադրվող աջակցության ծավալների տարբերությունը զգալիորեն մեծացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք (2017-2021թթ․)՝  Հայաստանը ստացել է 16.1 մլն, իսկ Ադրբեջանը՝ 105 մլն դոլար օգնություն:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01