Զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների մոտ զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս. Փաշինյան

16.01.2025 14:19
597

Մեր իրականության մեջ տղաներին բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակ երևույթ է. վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին:

«Որոշման նախագծի համաձայն՝ զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում ենք քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները. մասնավորապես ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը: 

Զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններին և բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով, էլեկտրոնային առողջապահության Armed համակարգի միջոցով:

Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի լաբորատոր և գործիքային հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվություն առողջապահական հաստատություններից ստացվում է միայն թվային տարբերակով Armed համակարգի միջոցով:

Գործիքային МРТ, ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտության նկարները և լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների արտածումները և եզրակացությունները պետք է ներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության Armed համակարգ և պահպանվեն 10 տարի ժամկետով:

Ախտորոշման համար հիմք հանդիսացող կամ բուժման ընթացքը նկարագրող օբյեկտիվ զննության, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները, ներառյալ քաղաքացու ամբուլատոր քարտում առկա ամբողջ տեղեկատվությունը պարտադիր պետք է մուտքագրվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ թվային տարբերակով»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ Կառավարության 2018 թվականի համար 404 N որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի թվայնացման շրջանակներում հաստատված հիվանդության աստիճանը կամ փուլը որոշելու նպատակով էլեկտրոնային առողջպահական համակարգի կողմից կարող է բժշկին առաջարկվել իրականացնել լրացուցիչ հետազոտություններ: «Ներկայումս, երբ թիվ 404 որոշմամբ հիվանդությունների ցանկը գոյություն ունի, և նկարագիրը կա, թե այդ հիվանդությունը ինչպիսի նկարագիր պետք է ունենա, բժիշկը տալիս է եզրակացություն, սակայն կա հիվանդության ախտորոշման տարբերակներ, որոնք հիվանդության աստիճանն են ցույց տալիս: Համակարգը ավտոմատ կարող է բժշկին առաջարկել ամբողջական ստուգել, որի բերումով մենք այլևս խնդիր չենք ունենա հետագայում բժշկական փորձաքննության ժամանակ կրկնակի փորձաքննությունների գնալու: Ընթացիկ զորակոչի ժամանակ 1800-ից ավելի զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության: Այդ թիվն, ըստ մասնագետների, 90 տոկոսով կարող է պակասել, երբ ամեն ինչը տեղի ունենա էեկտրոնային համակարգի միջոցով: Դրան հարակից բոլոր հետազոտությունները կարվեն, և հարց չի առաջանա, թե հիվանդության ինչ աստիճանում է գտնվում զորակոչիկը կամ անձը:

Կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, որը ամենակարևոր հանգամանքներից մեկն է, դրանով իսկ ապահովելով գործընթացի արդյունավետությունը»,- ասաց Պապիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշումը հետևյալի մասին է. «Մենք գիտենք, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների մոտ զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ են գալիս. այս որոշման իմաստն այն է, որ այն հետազոտությունները, որոնք արվում են երեխաներին, արխիվացվեն, որ 17 տարեկանում, եթե Աստված չանի կամ ոմանց ընկալմամբ՝ Աստված տա՝ հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ոնց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում: Սա անվտանգության քաղաքական հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է»:

«Բանակից ազատվելու 30-ամյա պրոցեսի բերած շերտերը մենք ամբողջությամբ չենք գիտակցում: Առաջին հայացքից տարօրինակ կհնչի մի հետևության մասին կիսվել, որի մասին երևի առաջիկայում ավելի մանրամասն խոսելու առիթ կունենամ: Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները. բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական ստեղծարար աշխատանքի մեջ: Մեր իրականության մեջ աղջիկներն ավել որակյալ, եթե աշխատուժ ձևակերպենք՝ որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում: Ես ճանաչել եմ մինչև այդ ժամանակները, որ իրենք զորակոչային խնդիրների առաջ կանգնեին, իրենք տաղանդավոր հեռանկարային տղաներ էին, և ես համոզված էի, ակնհայտ էր, որ իրենք այս կյանքում մեծ ճանապարհ պետք է անցնեին, բայց այն պահից, երբ կեղծիք կեղծիքի հետևից, և կեղծիքը փակելու համար՝ նոր կեղծիք, այդ մարդիկ այսօր ընդհանրապես մրցունակ չեն կյանքում: Շատ ցավալի է: Սա Հայաստանում կրկնված հազարավոր, տասնյակ հարյուր հազարավոր դեպքեր են: Ընդ որում՝ մեր իրականության մեջ տղաներին հովանավորելու, «փշի-փշի» անելու, «բամբակի մեջ պահելու» երևույթը խայտառակ երևույթ է: Սա խոր դեգրադացիա է առաջացրել, որը տեսնում ենք նաև մարտական իրադրություններում, հետո տեսնում ենք այդ մարտական իրադրությունները գնահատելու հանրային ընկալման մեջ, որ էլի՝ վայ վայ վայ:

Մենք այս պրոբլեմը պետք է լուծենք. մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց հետագա կյանքը:

Այստեղ պարզ լուծումներ չկան: Մենք այսբերգի վերևի հատվածի մասին ենք խոսում, իսկ խորքում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք մեզ համար լրջագույն խնդիրներ են առաջացնում»,- նշեց վարչապետը:

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46