ՀՀ իշխանությունը չի բացահայտում Ադրբեջանի հետ «գաղտնի» պայմանավորվածության տեքստը

24.03.2021 12:26
1093

ՀՀ իշխանությունը մինչ այժմ հասկանալի կերպով չի բացատրել, թե Սյունիքի հարցում ինչ են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը։ Sputnik Արմենիան 8 հարցում է ուղարկել ու խնդրել տեքստ տրամադրել:

Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության տեքստը, որը վերաբերում է Սյունիքի մարզի ճանապարհների առանձին հատվածների անվտանգության ապահովմանը, թաքցնում են հասարակությունից:

Sputnik Արմենիան դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին և մի շարք նախարարությունների՝ խնդրելով լույս սփռել այդ «համաձայնագրի» վրա։

Ստացված պատասխանները ներկայացնելուց առաջ հակիրճ նկարագրենք իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը։

Ժամանակագրություն

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարություն ստորագրեցին Արցախում հրադադարի հաստատման մասին։ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմերը, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Սակայն շուտով պարզ դարձավ, որ հայ զինծառայողներն ու կամավորները հրահանգով հետ են քաշվում նաև Սյունիքի մարզին սահմանակից Արցախի Քաշաթաղի շրջանից։

2020-ի դեկտեմբերի 18-ին Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ականատես եղավ, թե ինչպես են Կապան քաղաքի անմիջական հարևանությամբ «գծում» փաստացի սահմանը։ Ոչ մի խելամիտ բացատրություն չհնչեց, թե ինչու են զորքերը բերվում խորհրդային (ենթադրաբար) սահման։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հայտարարեց, որ փաստաթղթերի (առանց հստակեցման` թե որ)  հիման վրա բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման/սահմանագծման շուրջ։

Իսկ բառացիորեն մեկ շաբաթ անց Փաշինյանը զարմացրեց միանգամայն հակառակ հայտարարությամբ. «Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չի կարելի սահմանազատում և սահմանագծում համարել» ։

Կարճ ժամանակ անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ ռուս սահմանապահները ՀՀ Սյունիքի մարզի Ադրբեջանին սահմանակից ավտոճանապարհի խնդրահարույց հատվածներում կապահովեն անվտանգությունը: Սակայն ոչինչ չասվեց ո՛չ փաստաթղթի ստորագրման, ո՛չ էլ հայկական զորքերի նախկին դիրքերից դուրս բերման պատճառների մասին։

Ի վերջո, 2021–ի հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ սահմանապահ զորքերի տեղակայման (ինչը չի նշանակում սահմանագծում կամ սահմանազատում) ու անվտանգության համար հիմք են ընդունվել 1975-1976 թթ. 50 000 մասշտաբով քարտեզները։

Նույն օրը Փաշինյանը խոստովանեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հրաման է տվել ՀՀ զինված ուժերին հեռացնել նախկինում ազատագրված տարածքներից, «բայց դրան որոշակի գործընթացներ են նախորդել»: Ընդ որում, նա ասաց, որ Սյունիքից «ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, քանի որ Սյունիքի ներկայիս տարածքը գրանցված է «Հայաստանի վարչական բաժանման մասին» 2010 թվականի օրենքով:

Սյունիքի վերաբերյալ «ուրվական» փաստաթուղթը

Հերթական սկանդալը` Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, ծագեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «գաղտնի հուշագրի» հրապարակման կապակցությամբ։

Опубликованный в сети текст меморандума об организации безопасности движения по дорогам Горис - Давид-Бек и Капан - Чакатен

Համացանցում հրապարակված Գորիս-Դավիթ-Բեկ և Կապան – Ճակատեն ճանապարհահատվածներում երթևեկության անվտանգության կազմակերպման հուշագրի տեքստը

Երկու էջ տեքստում (առանց ստորագրությունների ու կնիքների) նշված էր, թե իբր «Հայկական կողմը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին դուրս է բերում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների տարածքից»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձեց հերքել այդ հայտարարությունը` նշելով, որ առանց ռուսական միջնորդության որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, բայց արդյունքում պատահաբար խոսեց «Գորիս- Դավիթ- Բեկ հատվածի վերաբերյալ պայմանավորվածության մասին, քանի որ այնտեղ ճանապարհը վիճելի տեղերով է անցնում»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձեց հղկել փոխվարչապետի ասածը՝ հղում անելով դեկտեմբերին արված հայտարարությունը։  Բովանդակության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ չեն ներկայացվել։

Մարտի 3-ին Ավինյանը հերթական անգամ խուսափեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք գոյություն ունի Ադրբեջանի հետ ստորագրված առանձին փաստաթուղթ Սյունիքի մարզում սահմանազատման վերաբերյալ:

Իշխանության պատասխանները մեր հարցումներին

Պարզաբանելու համար, թե ինչի մասին են պայմանավորվել կողմերը, Sputnik Արմենիան հարցումներ է ուղարկել ՀՀ վարչապետի, փոխվարչապետների աշխատակազմերին, պաշտպանության նախարարությանը, ԱԱԾ-ին, ԱԳՆ-ին, արդարադատության նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով Սյունիքի վերաբերյալ փաստաթղթի/պայմանավորվածության /հուշագրի տեքստը տրամադրել։

Վարչապետի աշխատակազմ

Ձեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարություն, որտեղից էլ կստանաք պատասխանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Ի պատասխան Ձեր՝ 08.03.2021 թ-ի հարցման, հայտնում ենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Ձեր կողմից նշված՝ Գորիս-Դավիթ Բեկ / Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին հրապարակային մեկնաբանությունները հիմնված են ՀՀ Պաշտպանության նախարարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության վրա։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կամ նրա գրասենյակը չեն հանդիսանում Ձեր կողմից մատնանշված և հայցվող տեղեկատվության տնօրինողը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Ի պատասխան Ձեր՝ 08.03.2021 թ-ի հարցման, տեղեկացնում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նրա գրասենյակը չեն հանդիսանում Ձեր կողմից հայցվող տեղեկատվության տնօրինողը։

ԱԳՆ

Ի պատասխան Ձեր հարցման (ՀՀ ԱԳՆ մուտքագրվել է 09.03.2021 թ.), հայտնում ենք, որ նման փաստաթուղթ արտաքին գործերի նախարարությունում առկա չէ։

ԱԱԾ

Ի պատասխան Ձեր կողմից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված հարցման, հայտնում ենք, որ վերջինիս մեջ նշված բովանդակությամբ փաստաթուղթ ՀՀ ԱԱԾ-ում առկա չէ։

Արդարադատության նախարարություն

Ի պատասխան Ձեր՝ 2021թ. մարտի 8-ի թիվ Մ/13073-2021 գրության, հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ տեղեկատվություն տնօրինող են տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը չի հանդիսանում Ձեր կողմից հայցվող տեղեկատվության՝ Գորիս-Դավիթ Բեկ/Կապան-Ճակատեն ճանապարհատվածների անվտանգությանը վերաբերող եռակողմ փաստաթղթի տնօրինող, ուստի չի կարող տրամադրել սույն փաստաթղթի տեքստը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Տեղեկացնում ենք, որ Ձեր հայցած տեղեկատվությունը դուրս է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիազորությունների շրջանակից։

Պաշտպանության նախարարություն

ՊՆ–ն (առայժմ) չի կարող պատասխանել մեր հարցմանը, որն ուղարկվել է մարտի 8-ին և տեղեկացրել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Մենք կհրապարակենք այն ստանալուց հետո.

Ամենայն հավանականությամբ, վերոնշյալ փաստաթուղթը/ համաձայնագիրը/ հուշագիրը / պայմանավորվածությունը խորհրդարանում վավերացում չի պահանջում (չնայած ընդդիմությունը դրանում կասկածում է)։ Հաստատ է մի բան ՝ այն թաքցնելը տարբեր ենթադրություններ է ծնում։



armeniasputnik.am

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01