ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում

03.02.2026 12:54
412

Շնորհակալություն IRF գագաթնաժողովին՝ այսօր Ձեր առջև ելույթ ունենալու հնարավորության համար։

Ես գալիս եմ իմ հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ուժեղ երկրից, որը հարուստ է տաղանդավոր և աշխատասեր մարդկանցով։ Մի ազգ, որը ենթարկվել է ցեղասպանության, ճնշումների, շրջափակումների, տեսել պատերազմներ, բայց երբեք չի կորցրել հավատը։

301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչը մեր երկիրը դարձրեց առաջին քրիստոնյա ազգը։ Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահպանել է մեր ազգային, կրոնական և մշակութային ինքնությունը։ Դժվարին ժամանակներում, նույնիսկ ինքնիշխանության բացակայության պակմաններում Եկեղեցին մնացել է մեր խարիսխը՝ միավորելով հայերին հայրենիքում և Սփյուռքում։

Վերջին տարիներին հայ ժողովուրդը դիմակայել է նոր դժվարությունների։ Արցախյան 44-օրյա պատերազմը, որին հաջորդեց ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումն իրենց տներից։ Դարավոր քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը վանդալիզմի են ենթարկվել՝ զրկելով քրիստոնյա հայերին պաշտամունքի վայրերից, որտեղ պահվում էին սուրբ մասունքներ։

Մեր խոսքի ընթացքում Քրիստոնյա հայերը որպես քաղբանտարկյալներ պահվում են Ադրբեջանում, որտեղ այսօր գտնվում է նրանցից առնվազն 19-ը։ Հատկանշական է, որ նախագահ Թրամփը հրապարակավ աջակցել է Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը։

Թեև Հայկական Եկեղեցին ենթարկվել է կրոնական հալածանքների օտար պետությունների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներևակայելի երևույթի՝ միջամտության մեր Եկեղեցու վրա Հայաստանի կառավարող ուժերի և կառավարության կողմից։

Անցյալ գարնանից սկսած՝ Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանության պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայ Սուրբ Եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը։

Առաքելական Եկեղեցու չորս եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ: Մեր Առաքելական Եկեղեցու վեց սրբազանների մեղադրանք է ներկայացվել, սահմանափակելով ազատ տեղաշարժը: Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը և հակասում են իրավական երաշխիքներին։

Անցյալ հունիսին ձերբակալվեց և կալանավորվեց նաև Առաքելական Եկեղեցու ամենախոշոր դոնորը՝ Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվն ունեմ ես։ Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետյանին Եկեղեցու հալածանքների մասին, նա հայտարարեց, որ միշտ կանգնած է եղել Հայ Եկեղեցու կողքին և մասնակցելու է Եկեղեցու պաշտպանությանը՝ մեջբերում եմ՝ «Մեր ձևով»։

Ի պատասխան այդ խոսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում որը հայտնի է, որպես «ԿԳԲ-ի նկուղ»։

Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը և սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։

Իմ փաստաբանական 15 տարվա պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրոնական ազատության նման ակնհայտ խախտումներ:

Մեկ տարի առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի շատ կարևոր հայտարարություն արեց. «Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք դրանցով»։ Ես հավատում եմ, որ հենց այս բանաձևի միջոցով է հնարավոր հաջողել։

Ես աղոթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել և ավելի լավ պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ես աղոթում եմ բոլոր նրանց ազատության համար, ովքեր ապօրինի կերպով կալանավորված են և ենթարկվում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում և արտասահմանում։ Շնորհակալություն, Աստված բոլորին պահապան»։

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11