«Գյուղից պետք է լավաշի հոտ գա»,- ասում է Գառնիկ Շահնուբարյանը

31.10.2019 17:35
1389

Քարաշենում ամեն քայլափոխի երեխաների հանդիպեցինք. նրանք ուրախ, աշխույժ ճռվողյունով բնակավայրը դարձրել են  կենդանի, առողջ օրգանիզմ: Ոմանք խաղում էին, ոմանք դպրոցից տուն դառնում՝ քննարկելով այդ օրվա անցուդարձը: Իսկ նրանցից մեկը՝  սիրունատես մի աղջնակ, բարձր ձայնով ասում էր, որ ուզում է մայրենի լեզվի ուսուցչուհի դառնալ. ուրեմն Քարաշենում ուսուցիչը մեծ հարգանք ու պատիվ ունի, որ  բիզնեսի այս դարաշրջանում աղջնակը եւ նրա նման շատ-շատերը երազում են ուսուցիչ դառնալ, այն էլ՝ հայոց լեզվի:

 Հաջորդը, որը մեզ նույնպես զարմացրեց, սագերի առատությունն էր. սագերն իրենց ճղճղոցով ակամա մարդկանց ստիպում են իրենց կողմը նայել եւ հիանալ իրենց ճերմակությամբ:

- Սագի միսը, ճիշտ է, ուշ է եփվում, բայց համեղ է, մենք միսը ոչ միայն խաշում ենք, այլեւ խորովում, - ասում է  Կամոն, ով Քարաշեն գյուղի վարչական ղեկավար Գառնիկ Շահնուբարյանի որդին է:

 Փոքրիկ այս բնակավայրում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, նաեւ սխտոր են ցանում, որը շուկայում մեծ պահանջարկ ունի: Տնտեսություն կա` այս տարի ցորենի լավ բերք է ստացել հեկտարից, տնտեսություն էլ կա, որ հազիվ ներդրածի 30 տոկոսն է ստացել:  Բնակավայրում խոշոր եղջերավոր անասուններ պահողներ կան, նրանք կաթը հանձնում են  կաթի մթերման կետերին: Վերջիններս, սակայն, բավականին ուշացումով, ձգձգումներով  են վճարում մթերած կաթի դիմաց: Քարաշենցիների համար ամենաեկամտաբերը ոչխարաբուծությանբ  զբաղվելն է: Նրանք կարողանում են քիչ ծախսումներով ավելի շատ եկամուտ ստանալ, հատկապես մեծ պահանջարկ ունեն գառները. մեկ գառը վաճառում են (միջին հաշվով) 40 հազար դրամով, իսկ ապրիլ-մայիս ամիսներին 13-14 կգ  քաշ ունեցող գառները վաճառում  45 հազար դրամով: Ցավալին այն է, որ բուրդը պահանջարկ չունի, Գյումրիից եկողները 500-1000 կգ  բրդի դիմաց վճարում են ընդամենը 20-30 հազար դրամ: Դրա համար էլ, ինչպես ամենուր, քարաշենցիները նույնպես  բուրդը  թափում-վառում են:

 Բնակավայրում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հաշվելու համար  մեկ ձեռքի մատներն էլ բավական են:

 Քարաշենի դպրոցում սովորում է 81 աշակերտ, կրթօջախն ուսուցիչների պակասը լրացնում է Գորիսից եկող մանկավարժների հաշվին:

Շրջանավարտներից ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են 4-5 հոգի. դա բացատրվում է  ոչ թե աշակերտների գիտելիքների ոչ բավարար  լինելով:  Բուհ դիմողների նման սահմանափակ քանակի պատճառն այն է, բացատրվում է նրանով, որ ավարտելուց հետո բնակավայրում համապատասխան աշխատանք չեն գտնում եւ մտածում են՝ ինչու փող ու ժամանակ կորցնել, երբ այդ դիպլոմը չի դառնալու քո ապրելու միջոցը:

 Համայնքների  խոշորացումից հետո Քարաշենը Տեղ համայնքի մեջ ներառվեց: Վարչական ղեկավար նշանակվեց Գառնիկ Շահնուբարյանը, ով մինչ այդ Քարաշենի  գյուղապետն էր, մոտ 14 տարի` 2002-2016 թթ.:

 - Համայնքների խոշորացումից հետո լուծվեց բնակավայրի փողոցների գիշերային լուսավորության հարցը,  կոյուղու կիսատ-պռատ ներքին ցանցն ամբողջական տեսք ստացավ, -ասում է Գառնիկ Շահնուբարյանը, - 11 փողոցներում փոսային լցման աշխատանքներ են իրականացվել:

 Քարաշենում կան նաեւ խնդրահարույց  հարցեր:  25 տարուց ավելի է` Քարաշենի փոքրիկները  մանկապարտեզ չեն   հաճախում. շենքը  վթարային է:

Այստեղ խնդիր է նաեւ ոռոգումը: Տարիներ առաջ Քարաշենը Կուրաթի գետից պոմպերի միջոցով  ջուր էր ստանում, հիմա դրանք շարքից դուրս են եկել եւ այգիները, բանջարանոցները մնացել են առանց ոռոգման:

 Մի փաստ էլ ցավով նշեց  վարչական պատասխանատուն՝ թոնիրները հուշ են դարձել, տան տիկինները  գերադասում են լավաշը թխել էլեկտրական վառարանի վրա:

-Ժամանակը փոխում է մարդկանց կենցաղը, տեխնիկական զարգացումը տանում է նրան, որ հեշտանում է մարդկանց աշխատանքը, տան տիկիններն էլ…, - խոսքս ընդհատում է Գառնիկ Շահնուբարյանը, ասելով.

- Համամիտ եմ ձեզ հետ, բայց թոնրի լավաշի համն ու հոտն ուրիշ է, երբ գյուղում մեկը լավաշ հաց էր թխում, հացի բույրը տարածվում էր ամենուր, իսկ հիմա թխելու ժամանակ տնից էլ  լավաշի հոտը չի զգացվում: Գյուղից պիտի  հացի բույրն անպակաս լինի, դրանով է գյուղը գյուղ եւ գյուղը դրանով է տարբերվում քաղաքից:

 Հ.Գ.  Քարաշենի  ոռոգման ջրի մասին մեր հարցմանն ի պատասխան` Տեղի համայնքապետ Ներսես Շադունցն ասաց` «Ոռոգման ջուր  Քարաշեն հասել է  անցյալ դարի 90-ական թվականներին: Ոռոգման համակարգից հիմա հետքն էլ չի մնացել, այն ամբողջովին բացակայում է: Իսկ նորի կառուցումը մեծ գումարների հետ է կապված»:

 

     Ալվարդ Մեսրոպյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08