Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին. միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին

04.05.2018 16:59
1335

Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության  եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ 9-րդ դասարանն այս տարի կավարտի 31 հազար 300 աշակերտ, 12-րդ ավագ դպրոցը` 9 600 աշակերտ:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով` նախարարությունը շրջաբերական է ուղարկվել բոլոր տնօրեններին եւ մարզպետերին: «ԿԳՆ-ն տեսչությունը մնում է իր դիրքորոշման մեջ: Ցանկացած դրամահավաք ուսումնական հաստատություններում անընդունելի է: Ցանկացած նման դեպքի մասին ահազանգ կուսումնասիրվի եւ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,-ասաց նա:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ: «Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից»,-ասաց նա: 

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայի քննությունը հունիսի 15-ին է: «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կհանձնեն հունիսի 19-ին, «Ռուսաց լեզու»-ն հունիսի 22-ին է:

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40