ՀՀ կառավարությունը շարունակում է գաղտնի պահել Տավուշի սահմանային սյուների կոորդինատները

10.11.2025 12:55
457

Չնայած այն հանգամանքին, որ սյուները տեղադրվել են Ադրբեջանի հետ համաձայնեցումից հետո, և դրանցից մի քանիսը տեսանելի են անզեն աչքով, իշխանությունները դեռևս հղում են անում «գաղտնիությանը»։

Հայաստանի կառավարությունը կրկին մերժել է տրամադրել Տավուշի մարզի Բերքաբեր-Բաղանիս գյուղերի հատվածում դելիմիտացիայի գործընթացի շրջանակում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները։

2024 թվականի կեսերին և 2025 թվականի սկզբին մենք արդեն հարցում էինք կատարել այս տվյալների վերաբերյալ, սակայն, չնայած գաղտնիության բացակայությանը, իշխանությունները հրաժարվում են դրանք տրամադրել։

Sputnik Արմենիայի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով ուղարկված հարցումը վերահասցեագրվել է Արտաքին գործերի նախարարություն։ Այնտեղ կրկնել են, որ հարցը ԱԳՆ-ի իրավասության շրջանակից դուրս է (այդ դեպքում ինչո՞ւ են հարցումը վերահասցեագրել իրենց), սակայն հղում են կատարել մեր նախորդ նյութին՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության դիրքորոշման հարցում։

Իսկ ավելի վաղ այդ կառույցներից մեզ հայտնել էին, որ տվյալները «համարվում են գաղտնի»։

Կրկին նշենք, որ այս կոորդինատները Հայաստանը համաձայնեցրել է Ադրբեջանի հետ, դրանք տեղադրվել են համատեղ աշխատանքի շրջանակներում։

ՀՀ իշխանությունները պարբերաբար կազմակերպում են «էքսկուրսիաներ» և ցույց են տալիս նաև սյուները, սակայն չեն ցանկանում տրամադրել դրանց գտնվելու վայրի մասին ամբողջական տեղեկություն։

Սյուների կոորդինատները թույլ կտային քարտեզի վրա որոշել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանի երթուղին։

https://arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40