Պուտինը և Փաշինյանը շփվելու հիանալի հնարավորություն կունենան առաջիկա միջոցառումների շրջանակում. Պեսկով

25.12.2023 19:39
719

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփման լավ հնարավորություն կլինի։ Այդպես է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Հայաստանի վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ:

«Նրանք շփվելու հիանալի հնարավորություն կունենան առաջիկա միջոցառումների շրջանակում», - ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական նախատոնական հանդիպմանը։

ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությունը նշում է, որ 2023 թվականի ընթացքում Հայաստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ և ԱՊՀ մի շարք միջոցառումներին։

Նոյեմբերին նա չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին, հույս հայտնելով, թե «ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն իր որոշմանը»։

Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերին Փաշինյանը չի մասնակցել Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների հանդիպմանը։

Վարչապետից զատ այդ հավաքներին չեն մասնակցել նաև Ազգային ժողովի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները և անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հայաստանն այդ դիրքորոշումը բացատրել է հարևան Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելու պայմաններում ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ակնկալվող աջակցությունը չստանալու հանգամանքով:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40