ՀՀ կառավարությունը տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերում տեսնում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը

22.08.2018 20:33
1184

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրի տնտեսության լոկոմոտիվի դերում տեսնում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում: «Խոսքը վերաբերվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին:  Հայաստանում այդպիսի ներդրումային հետաքրքրություններ արդեն իսկ կան: Մենք ցանկանում ենք, որ այդ ներդրումներն ակտիվանան: Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ակտիվություն կա: Օրինակ` ես այսօր  եղա Ջրվեժում գտնվող  «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, որտեղ ականատես եղա, թե ինչ արտադրանք կա և կառավարության խնդիրն է խթանել այդ արտադրանքը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հետաքրքրություն կա Հայաստանում արևային էներգիայի պանելների արտադրանք սկսելու համար՝ շեշտելով, որ սա ևս շատ կարևոր է, քանի որ արևային էներգետիկան էներգետիկ ոլորտի ամենահզոր ճյուղերից մեկն է լինելու: «Ես տեղյակ եմ, որ հետաքրքրություն կա նաև Հայաստանում հեռուստացույցի և կենցաղային այլ տեխնիկայի արտադրություն սկսելու և այսպես շարունակ: Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր, ինչը իր հերթին նախադրյալներ կսկսի ռազմարդյունաբերության զարգացման համար»,- մանրամասնեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը ենթադրում է նաև բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծում, ինչը ևս շատ կարևոր է:  

Հայաստանի տնտեսության զարգացման համար վարչապետը կարևոր է համարում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Նա շեշտեց, որ հիմա աշխարհում շատ արագ զարգանում են բիոտեխնոլոգիաները՝ ընդգծելով, որ մեր շատ հայրենակիցներ տարբեր երկրներում գործունեություն են ծավալում բիոտեխնոլոգիաների ոլորտում: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը կոչ է անում մեր հայրենակիցներին իրենց ընկերությունների դուստր ձեռնարկություններ բացել Հայաստանում:

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01