ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆՆ ՍՏԱՆՁՆԵՑ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ

27.10.2018 22:42
1314

Հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապան համայնքի ավագանուն, համայնքապետարանի աշխատակազմին և ենթակայությամբ գործող կազմակերպությունների տնօրեններին ներկայացրեց Կապան համայնքի նորընտիր ղեկավար Գևորգ Փարսյանին:

Մարզպետը շնորհավորեց համայնքի ղեկավարին ընտրվելու կապակցությամբ և կոչ արեց աշխատել՝ հանուն Կապանի կայուն և արդյունավետ առաջընթացի: 

«Իմ առաջին այցը եղել է Կապանի համայնքապետարան,գրեթե բոլոր աշխատակիցների հետ հանդիպել եմ աշխատասենյակներում, ունեցել եմ կարճատև զրույց,շատ կարող ուժ է և լիարժեք պոտենցիալը կարող ենք օգտագործել՝ զարգացնելու, կայունացնելու և գեղեցկացնելու մեր շատ սիրելի Կապանը և հարակից վարչական շրջանները»,- իր խոսքում նշեց մարզպետը:

Գ. Փարսյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր կապանցիներին՝ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար:

«Ես եկել եմ աշխատելու, արդյունք տալու, ոչ մի քաղաքական նպատակ չունեմ: Պատրաստվում եմ միայն գործել՝ ավելի քիչ խոսել, ավելի շատ աշխատել: Իմ մտքերը միայն բարի են ու դրական՝ ի շահ մեր համայնքի: Բայց ինձ պետք է ձեր բոլորի աջակցությունը, այն մարդկանց աջակցությունը, ովքեր պատրաստակամ են ինձ հետ հավասար քայլելու: Հուսով եմ, որ մոտ ժամանակներում արդեն դրական արդյունքներ կգրանցենք: Ես ամբողջովին զգում եմ պատասխանատվությունը, և այն կրկնապատկվեց հոկտեմբերի 21-ին, երբ հասկացա, որ մեր համայնքի բնակիչները հավատացին ինձ, հավատացին իմ խոսքին և պատրաստվում եմ արդարացնել կապանցիների հույսերը: Բոլորիս մաղթում եմ բարի երթ», - իր խոսքում նշեց նորընտիր համայնքի ղեկավարը:

Այնուհետև համայնքի ղեկավարը շրջեց համայնքապետարանի բաժիններով,ծանոթացավ աշխատակազմի աշխատակիցների հետ և տեղեկացավ նրանց կողմից իրականացվող գործառույթներին:

На данном изображении может находиться: 2 человека, костюм и в помещении
 
На данном изображении может находиться: 3 человека, люди сидят, стол и в помещении
 
На данном изображении может находиться: 8 человек, люди улыбаются, люди сидят и в помещении
 
На данном изображении может находиться: 5 человек, люди сидят и в помещении
 
 
 
 
 
 
Հասմիկ Ղոնյան

 

 

 

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11