Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին

29.04.2019 21:51
1165

Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով գործը պատահականության սկզբունքով՝ էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին, «Ազատությանը» փոխանցեցին Դատական դեպարտամենտից։

Այսօր Գլխավոր դատախազությունը հաստատել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովին, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին առնչվող Մարտի 1-ի 2008-ի արյունալի իրադարձությունների քրեական գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկել առաջին ատյանի դատարան։ 

Դեռ մեկ շաբաթ առաջ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ից անջատված մասով այս գործն ուղարկել էր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու։

Մարտի 1-ի գործով մեղադրյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Քոչարյանը, Խաչատուրովը, Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման, իսկ Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Պաշտոնաթող նախագահը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Գործը քննող Հատուկ քննչական ծառայության ղեկավարն անցած ամիսների ընթացքում հայտարարել է՝ 2008-ին զինված ուժերը իսկապես ներգրավված են եղել ներքաղաքական գործընթացներում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրությունն իրականում վերածվել էր ռազմական դրության, բանակը կրակել է մարդկանց վրա։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22