ՀՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձը հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

18.04.2020 22:37
1192

Հուշարձանների պահպանության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ,

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Շնորհավորում եմ ձեզ և ոլորտի բոլոր երախտավորներին մասնագիտական տոնի առթիվ:

Մեր պետության և ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ նվիրված աշխատանքի, հայկական հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման գործում ձեր դերակատարության և ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար:
Դուք զինվորներ եք, որոնց վստահված է հայկական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և ժառանգականության անխաթարության ապահովման կարևորագույն գործառույթը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր ծառայությունը:

Պատմության տարբեր փուլերում պատերազմներն ու արհավիրքները ուղեկցվում են մշակութային ժառանգության, հատկապես՝ հուշարձանների հանդեպ ոտնձգություններով և ոչնչացմամբ: Այս պայմաններում ևս դուք մշտապես կարողացել եք բարձր պահել մեր հազարամյա մշակույթի պահապանի կոչումը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ոչ միայն լավ առիթ է կատարված աշխատանքը գնահատելու, այլ նաև այդ աշխատանքի շարունակականության և արդյունավետության բարձրացման ակնկալիքները շեշտելու համար:
Մեծապես կարևորելով հայկական հուշարձանների պահպանությունը որպես մշակութային քաղաքականության կարևորգույն ուղղություն՝ լիահույս եմ, որ այդ ասպարեզում իրականացվող բարեփոխումները մեծապես կնպաստեն հուշարձանների պահպանության ոլորտի հետագա զարգացմանը:

Այս տարի ԻԿՕՄՕՍ-ը, որպես օրվա խորհուրդ, առաջադրել է «Ընդհանուր մշակույթներ, ընդհանուր ժառանգություն, ընդհանուր պատասխանատվություն» խորագիրը: Այո՛, հուշարձանների պահպանությունը բոլորիս պատասխանատվությունն է, և ամեն հայ պիտի հուշարձանների պահապան լինի:
Եվ ուրեմն, հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետության և հայկական մշակութային ժառանգության պահպանությունն ապահովելու վեհ գործի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40