Արցախյան կողմը հնարավորություն ունի հայաստանյան փորձն ու ձեռք բերած գիտելիքները ներդնել Արցախի Հանրապետությունում․ նախարար Սուրեն Պապիկյան

27.07.2018 22:44
1182

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Գորիս համայնքում արցախցի գործընկերների համար այսօր կազմակերպվել է «ՀՀ վարչատարածքային բարեփոխումներ․ ձեռքբերումներ և անելիքներ» թեմայով շնորհանդես-քննարկում, որին մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Արցախի հանրապետության ԱԺ պատգամավորներ, ՏԿԶ նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Հայաստանի և Արցախի տարբեր համայքների և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրել է, որ դեռևս Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ԱՀ պետնախարարի և ԱՀ գյուղատնտեսության նախարարի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել աշխատանքային քննարկում կազմակերպել վարչատարածքային բարեփոխումների շուրջ փորձի փոխանակման վերաբերյալ, ուստի, այդ քննարկումների հարթակ ընտրվեց Գորիս համայնքը՝ որպես առավել կայացած և երկու հանրապետությունների միջև աշխարհագրորեն միջանկյալ գոտի։ «Եվ՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը գտնվում են վարչատարածքային բարեփոխումների կարևորագույն փուլում և այս իմաստով արցախյան կողմը հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետության կուտակած փորձն ու ձեռք բերած գիտելիքները ներդնել Արցախի Հանրապետությունում»։,-ասել է նախարարը։ Խոսելով վարչատարածքային բարեփոխումների արդյունքում տարածքային կառավարման եռաստիճան համակարգից երկաստիճանի անցնելու ճանապարհին ի հայտ եկած դժվարությունների, խնդրիների և բացթողումների մասին՝ Սուրեն Պապիկյանն այդուհանդերձ նշել է, որ դրանց արդյունքում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ ու դրական արդյունքներ, որոնցով անհրաժեշտ է կիսվել Արցախի գործընկերների հետ։

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարար Սուրեն Պապիկյանին արցախյան կողմի խնդրանքին արագ արձագանքելու և համայնքների խոշորացման հայաստանյան փորձի վերաբերյալ նմանօրինակ քննարկում կազմակերպելու համար ու համոզմունք հայտնել, որ Արցախից ժամանած մասնագետների թիմը հիանալի հնարավորություն ունի ստանալ վարչատարածքային բաեփոխումների վերաբերյալ հուզող հարցերի պատասխանները։

Շնորհանդես-քննարկմանը ՀՀ ՏԿԶ նախարարության ոլորտային պատասխանատուները արցախցի գործընկերներին մանրամասն ներկայացրել են Հայաստանում իրականացված վարչատարածքային բարեփոխումների եռափուլ գործընթացը, դրա իրականացման արդյունքում համայքների հիմնական ցուցանիշներում արձանագրված տեղաշարժերը, գրանցված ծախսարդյունավետությունը, համանման երկրների հետ միջազգային փորձի ուսումնասիրությունը, խորշորացված համայքներում հիմնված քաղաքացիների սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունները, ներդրված նորարարական լուծումներն ու էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Գորիս և Տեղ բազմաբնակավայր համայքների օրինակով գործընկերներին ծանոթացրել են խոշորացված համայքներում միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող տարաբնույթ ծրագրերին, որոնց արդյունքում ձևավորվում են տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման նախադրյալներ։

Շնորհանդես-քննարկման ավարտից հետո նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Վերիշեն-Ակներ վերանորագված կամուրջի բացման հանդիսավոր արարողությանը։

mtad.am

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34