ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն ՀՀ–ի վրա. Փաշինյան

11.04.2024 22:51
763

Իշխանությունը ցանկանում է Հայաստանը հանել աշխարհաքաղաքական մրցակցությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ–ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված՝ Հայաստանն աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դարձնելու վերաբերյալ մեղադրանքին:

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած գործընթացների համար ընդդիմության՝ իշխանությանն ուղղված մեղադրանքին՝ վարչապետն ասաց. «Ոչ մեկ չի նկատում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ չէ՝ 2014 թվականից հետո իրար հետ կոնֆլիկտի մեջ էին, 2022 թվականից պատերազմ են անում իրար հետ, չեք նկատե՞լ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր իրար հետ պատերազմի վիճակում են»:

Անդրադառնալով ընդդիմությունից հնչած մեղադրանքին, թե իշխանությունը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ՝ Փաշինյանը հարցրեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա: Այսինքն՝ դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս անդամ երկրների շահերն այնպես են համընկնո՞ւմ...»:

Ապա Փաշինյանը հավելեց. «Մեզ 30 տարի «մեշոկի» նման այս կողմից շպրտել են այն կողմ, այն կողմից՝ այս կողմ, չեք նկատե՞լ: Մեզ գալիս, ասում էին՝ այսպես ասեք, իրենք գնում էին ԵԱՀԿ–ում ուրիշ ձև էին քվեարկում: Սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն: Մենք, ընդհակառակը, ուզում ենք Հայաստանը հանել այդ մրցակցությունից, ասել՝ այստեղ երկիր կա, կառավարություն կա, ժողովուրդ կա, տեսլական կա»:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22