ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին

15.08.2018 11:09
2631

Հարգելի պարոն նախարար

Օգտվելով առիթից, որ օգոստոսի 16-ին հրավիրել եք ասուլիս, Ձեզ ենք ներկայացնում աղավաղված մի խնդիր՝ ակնկալելով պարզաբանում եւ պատասխան:

Մեկ տարի առաջ հանրակրթության ոլորտում հանրապետության մասշտաբով «Լավագույն տնօրեն»-ի կոչում շնորհվեց Սյունիքի մարզի Եղեգի դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանին: 

Ոչինչ, որ դրանից օրեր առաջ կրթության տեսչությունն այդ դպրոցում իրավիճակի վերաբերյալ, մեղմ ասած, տխուր արձանագրումներ էր կատարել:

Ոչինչ, որ դրանից հետո, հաշվի չառնելով գիտելիքների պաշարը, նրան նշանակեցին Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ՝ անհասկանալի պատճառներով պաշտոնանկ անելով վարչության վաստակաշատ, բանիմաց եւ մարզում մեծ հարգանք վայելող ղեկավարին:

Ոչինչ, որ նրա լուռ համաձայնությամբ, քաջալերանքով ու դերակատարությամբ մարզի հանրակրթության ոլորտում կազմակերպվեցին լավագույն տնօրենների հետապնդումներ, որ մարզի տնօրենների մի մասին ստիպեցին սուտ մատնություններ գրել գործող մարզպետի ընդդիմախոսների դեմ:

Ոչինչ, որ նրա պաշտոնավարման շրջանում մարզի մի շարք դպրոցներում ակնհայտորեն աղավաղվեց տնօրենների ընտրությունը:

Ոչինչ, որ այդ ամենի արդյունքում հանրակրթական դպրոցների մի քանի տնօրեններ ամիսներ շարունակ փորձում են իրենց ոտնահարված իրավուքները վերականգնել դատական ատյանում:

Ոչինչ, որ ստիպեցին հանրակրթական դպրոցի տնօրեններին՝ երեխաների կրթության եւ դաստիարակության համար հատկացված պետական միջոցներից գումար հատկացնել Արմավիրի մարզում հիմնադրված, բայց Սյունիքի մարզում տարածվող ինչ-որ մի թերթի, որ սպասարկում է պաշտոնից հեռացված մարզպետի ընտանեկան շահերն ու հետաքրքրությունները:

Սակայն, կա մի հարց, որ շարունակում է մնալ հրատապ: 

Մեկ տարի շարունակ փորձում ենք իմանալ՝ ի՞նչ ասել է հանրակրթական դպրոցի «Լավագույն տնօրեն», այն էլ՝ հանրապետության մասշտաբով, բայց ոչ ոք այդ հարցին չի պատասխանում:

Մեկ տարի շարունակ ուզում ենք իմանալ՝ կոնկրետ ի՞նչ չափորոշիչներով են որոշում «Լավագույն տնօրեն» ասվածը եւ կոնկրետ ի՞նչ նվաճումների, հաջողությունների համար են այդ դպրոցի տնօրենին շնորհել նման կոչում, բայց ոչ ոք չի պատասխանում:

Մեկ տարի է՝ ուզում ենք հանրայնացնել «Լավագույն տնօրենի» փորձը եւ նրան դարձնել ընդօրինակման արժանի, բայց, որքան էլ զարմանալի է, թաքուն են պահում «Լավագույն տնօրենի» նվաճումները, հաջողությունները:

Հարգելի պարոն նախարար

Միգուցե Դո՞ւք պատասխանեք պարզագույն այդ հարցերին, որ հետաքրքրում է մարզի հանրակրթության ոլորտի հարյուրավոր աշխատողների:

Նոր ուսումնական տարվա նախօրյակ է եւ, կարծում ենք, «Լավագույն տնօրենի» փորձի տարածումը մեծ նպաստ կբերի ոչ միայն Սյունիքի, այլեւ ամբողջ հանրապետության կրթական համակարգում Ձեր գլխավորությամբ իրականացվող բարեփոխումներին:

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40