ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առիթով

05.10.2020 10:17
1177

Մեծարգո՛ Ուսուցիչ,

Մեր ժողովրդի համար բախտորոշ այս օրերում հաղթանակի ճանապարհին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ արևշատություն, անսասան հավատ ու լավատեսություն:

Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է Ձեր դաստիարակած սերունդը, որ խորապես ճանաչում ու զգում է հայրենասիրությունը, որ անձնվիրաբար սիրում ու հերոսաբար պաշտպանում է իր Հայրենիքը: Այդ սերն ու նվիրումը Դո՛ւք եք նրանց ներարկել, պայքարի անկոտրում ոգին Դո՛ւք եք նրանց մեջ կերտել: Եվ ուրեմն, խոնարհվելով Ձեր վաստակի առաջ՝ փա՛ռք մեր զինվորներին: Երբ թիկունքն ամուր է կրթությամբ ու մշակույթով, ճակատում պայքարը համառ է ու հաղթանակող:

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեզ բախտ է վիճակվել կրթել այն ժողովրդի զավակներին, որ կրում է դարերի ոգին, գալիքի կամքն ու երազանքը. երբեք չդադարեք հայ մանուկի առաջ բացել երազելու կախարդական դռները: Այդ երազանքն է նրան այսօր սահմանին ուժեղ պահում:

Ձեր կոչումն անփոխարինելի է, գործը՝ բարդ ու պատասխանատու։ Դուք չերկնչեցիք համավարակի պայմաններում և ջանք չխնայեցիք կրթության շարունակականության համար՝ ինքներդ հընթացս հաստատակամորեն սովորելով ու նախաձեռնելով։ Եվ այսօր ձեր գործն անում եք կրկնակի մարտահրավերներին դիմակայելով՝ փոխանցելով ոչ միայն գիտելիք, այլև կամք, համառություն և լավատեսություն, ուստի, թող այն այսօր պսակվի սահմանին կանգնած զինվորի հաղթանակով՝ ի նշանավորումն այս կարևոր տոնի:

Շնորհակալ եմ, որ այս օրերին ճակատում զավակ, եղբայր, ամուսին ունենալով՝ դասարան մտնելիս երեխաներին ապագայի նկատմամբ լուսավոր հավատի, հայրենասիրության ու խիզախության դասեր տալու ուժ եք գտնում ձեր մեջ...

Կեցցե՛ թիկունքը պահող Ուսուցիչը,

Փա՛ռք սահմանին կռվող Զինվորին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40