ՀՀ մշակույթի նախարարը եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը՝ Սյունիքում

01.09.2015 17:25
2859

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Սյունիքի մարզում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Սիսիանի Զ.Խաչատրյանի եւ Ա.Հովսեփյանի տուն-թանգարան, Սիսիանի քաղաքային գրադարան եւ գեղարվեստի դպրոց, Որոտնավանք ու «Զորաց քարեր» հնագույն մեգալիթյան համալիր: Այնուհետեւ Հ.Պողոսյանն ու Ա.Սաթյանը ժամանել են Գորիս, որտեղ նրանց ընդունել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Նրանց զրույցը շարունակվել է Ակսել Բակունցի տուն-թանգարանում, որի ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզի մշակութային կյանքի մի շարք հրատապ հարցեր:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարն ու կոմպոզիտորների միության նախագահն այցելել են Տեղ գյուղ, համայնքի թիվ 1 դպրոցում մասնակցել գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը, եղել գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում:

Սեպտեմբերի 1-ին նրանք Տեղ գյուղից մեկնել են Ստեփանակերտ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին՝ մասնակցությամբ Լ.Կազարնովսկայայի:

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09