ՀՀ մշակույթի նախարարը Սյունիքի մարզում

29.08.2017 12:43
1597

 

Աշխատանքային այցով օգոստոսի 26-ին եւ 27-ին Սյունիքի մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի հետ: Մարզկենտրոն Կապանում նախարարը նախ՝ այցելեց Սյունիքի մարզային գրադարան, եղավ գրադարանի բաժիններում (սպասարկման, մանկական, արվեստի, մատենագիտության), հետաքրքրվեց գրքային ֆոնդի համալրմամբ, ընթերցողների հաճախելիությամբ: Այնուհետու Ա.Ամիրյանն այցելեց Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղ, ծանոթացավ ցուցադրանքին, շենքային պայմաններին: Մասնաճյուղի տնօրեն Բորիկ Մինասյանի հետ քննարկեց հարցը, թե ինչ անել, որ մշակութային օջախն ավելի հասանելի լինի այցելուներին: Նախարարը գոհ էր ցուցանմուշների պահպանման դրվածքից, բայց նաեւ նկատեց, որ մասնաճյուղի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ ընթացիկ նորոգումներ անելու խնդիրներ կան, որոնք պիտի քննարկի Սյունիքի մարզպետի հետ: Մինչ Կապան այցելելը նախարարը եղել էր Խնձորեսկում, ծանոթացել պատմամշակութային միջավայրին, որտեղ զբոսաշրջային երթուղի է նախապատրաստվում, նախատեսվում է ճոպանուղային երթուղի, այնուհետեւ այցելեցին Տեղ գյուղի Սուրբ Գեւորգ վերանորոգված եկեղեցի:

Ինչպես «Սյունյաց երկրին» հայտնեց Ա.Ամիրյանը, շաբաթ-կիրակի օրերը նա օգտագործում է մարզային այցելություններ ունենալու համար, լինում մարզային մշակութային օջախներում (թատրոններ, ցուցասրահներ, թանգարաններ, գրադարաններ): Լինելով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնում, ստեղծագործական աշխատանքներով հետաքրքրվելուց զատ՝ ծանոթացել է թատրոնի 2007 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությանը. «Մենք նոր կարգ ենք սահմանել, - տեղեկացրեց նախարարը, - բոլոր ՊՈԱԿ-ների կիսամյակային հաշվետվություններին ենք ծանոթանում, որ տարեվերջին ստիպված չլինենք արձանագրել վատ ցուցանիշներ, որ երկրորդ կիսամյակի ընթացքում բացթողումները, թերությունները կարողանանք շտկել: Անցյալ տարեվերջին արդեն 140 մլն դրամ հավելյալ եկամուտ ենք կարողացել ստեղծել նախարարության ՊՈԱԿ-ների միջոցով, նման լուրջ ցուցանիշ նախարարությունը երբեք չի ունեցել»:

Սյունիքում աշխատանքային երկրորդ օրը մշակույթի նախարարը Գորիսում եղավ Ակսել Բակունցի եւ Սերո Խանզադյանի տուն-թանգարաններում: Այնուհետեւ նախարար Ա.Ամիրյանը ծանոթացավ Որոտնավանքի ամրակցման եւ նորոգման ընթացիկ աշխատանքներին: Լոր գյուղում նախարարն այցելեց Համո Սահյանի տուն-թանգարան: Պետական միջոցներով վերանորոգումից հետո կբացվի Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24