ՀՀ-ն դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հետևանքները՝ գործընթաց, որն ավելի հեշտ է ասել խոսքերով, քան հասնել գործով․ OBCT

27.09.2024 11:23
513

Հայաստանը հիասթափված է ՀԱՊԿ-ից 2020 թվականից ի վեր, գրել է Osservatorio Balcani e Caucaso-ն:

ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային հակամարտությունները, փոխհրաձգությունները և Բաքվին ուղղված մեղադրանքները հայկական տարածքի մի մասը գրավելու մեջ չստացան այն արձագանքը, որը Հայաստանն ակնկալում էր ՀԱՊԿ-ից։ Կազմակերպությունն ինքը հայտարարել է, որ չի կարող միջամտել սահմանային բախումներին և լարվածությանն այնտեղ, որտեղ հստակ սահման չկա: Հայաստանի կառավարությունը, սակայն, սա ընկալում է որպես պատրվակ՝ անդամ երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության պարտականությունները չկատարելու համար։ Այժմ Երևանը գնահատում է կազմակերպությունում մնալ-չմնալու հարցը:

2024 թվականին Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները հատկապես սրվեցին, և Երևանը խոսքից շատ արագ անցավ գործի։ Տարեսկզբին մի շարք հայտարարություններ ապացուցեցին, որ ՀԱՊԿ-ն և Հայաստանը շատ տարբեր պատկերացումներ ունեն կազմակերպության ներսում երկրի կարգավիճակի վերաբերյալ։

ՀԱՊԿ-ի ներսում համախմբվածությունը խարխլում է նաև Բելառուսը։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած ուղևորության ժամանակ «իրեն բնորոշ արտահայտություններ է կիրառել՝ նույնիսկ ակնհայտորեն գիտակցելով իր ասածի ծանրությունը»: Բելառուսի բռնապետը պնդել է, որ պատերազմի արդյունքները քննարկել է նախագահ Իլհամ Ալիևի հետ դեռևս պատերազմը սկսվելուց առաջ՝ դրանով իսկ ցույց տալով, որ Բելառուսը լիովին տեղյակ է եղել Բաքվի ծրագրերին: Հետագա արտահոսքերը ցույց է տվել, որ Մինսկը նաև օգնել է զինել Ադրբեջանին, որը, ի տարբերություն Հայաստանի, Բելառուսի հետ որևէ ռազմական դաշինքի մաս չէ: Այս պատկերը հարուցել է Երևանի զայրույթը։

Հետևաբար, Երևանը խորը անվստահություն է ցուցաբերում իր դաշնակիցների իրական նպատակների վերաբերյալ և կարծում է, որ իրեն միտումնավոր վնաս է հասցվել՝ օգնելու փոխարեն, ինչը պետք է անեին ռազմական գործընկերները: Այս պահին հայկական կողմը բացահայտորեն խոսում է ՀԱՊԿ-ից հրաժարվելու մասին։ Լուկաշենկոյի հայտարարությունների պատճառով՝ հայ-բելառուսական հարաբերությունները նույնպես զգալիորեն վատթարացել են։

Երևանը, անշուշտ, դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները․ մի գործընթաց, որն ավ0լի հեշտ է ասել խոսքերով, քան հասնել գործով։ Դեռևս անցյալ տարվա մարտին երկրի շտաբի պետը հայտարարել է, որ հետևանքները վերլուծվում են, բայց դրանք պետական գաղտնիք են։

Քննարկումները գնալով թեժացել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ, ով բացահայտ քննադատել է Հայաստանի ղեկավարությանը և բազմիցս սպառնալիքներ հնչեցրել երկրի հասցեին՝ նրա իշխող դասին կոչ անելով դիտարկել ՀԱՊԿ-ից հրաժարվելու իրական ռիսկերը։

Գալուզինը հայտարարել է, որ Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունը կհանգեցնի Հարավային Կովկասում անվտանգության կասկադային ապակայունացման՝ ի վնաս երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության։ Նա զգուշացրել է վարչապետին և Հայաստանի ղեկավարությանը, որ չանեն սխալներ գնահատականներ, որոնք կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ երկրի ինքնիշխանության, կայունության և տնտեսական զարգացման համար։

Սեպտեմբերի 18-ին Փաշինյանը Երևանում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության ու նրա ապագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար։

Հաջորդ օրը Հայաստանը ցավով նշեց Ղարաբաղի անկման առաջին տարելիցը։ Մեկ տարի առաջ, 24 ժամից էլ քիչ տևած մարտից հետո սկսվեց հայերի արտագաղթը տարածաշրջանից:
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08