ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. փոխնախարարը մանրամասնում է

06.12.2023 14:25
833

Գործող կամրջի թողունակությունն արդեն չի համապատասխանում երկու երկրների միջև աճող բեռնահոսքին։

 Հայաստանն ու Իրանն աշխատում են Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցման նախագծի վրա։ Այժմ մասնագետները տեխնիկատնտեսական ուսումնասիրություն են իրականացնում կամրջի հետագա նախագծման համար։ Տեղեկությունը Spuntik Արմենիայի հետ զրույցում hայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։

«Մենք պետք է ճշտենք կամրջի կառուցման տեխնիկական ցուցանիշները։ Ընդ որում, հաշվի կառնվեն գործող կամրջի պարամետրերը, մասնավորապես՝ դրա թողունակությունը», - ասաց Ղալեչյանը։

Չի բացառվում, որ նոր կամուրջը գործողին զուգահեռ կառուցվի։ Միաժամանակ փոխնախարարը կոչ արեց չշտապել և սպասել տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտին, որը կօգնի որոշել նոր կառույցի երկարությունը, լայնությունը, թողունակությունը և այլ պարամետրերը:

Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի ամենահարավային հատվածի կառուցմանը՝ Իրանին սահմանակից Ագարակից մինչև Քաջարան քաղաք (32 կմ), Ղալեչյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքների ակտիվ փուլը կսկսվի 2024 թվականի փետրվարից։

«Ընկերությունը պետք է մեծ քանակությամբ տեխնիկա մոբիլիզացնի, ճամբար ստեղծի։ Մեր նախնական գնահատմամբ՝ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2024 թվականի փետրվարից ոչ ուշ։ Մենք սպասում ենք իրանական ընկերության աշխատանքային ծրագրին», - ասաց Ղալեչյանը։

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի ամենահարավային հատվածը կառուցում է «Աբադ Ռահան Փարս» և «Արիանա թունել Սադ» ընկերությունների իրանական կոնսորցիումը: Պայմանագիրը կնքվել է Երևանում 2023 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ էլ որոշում կայացվեց ձևավորել Հայաստան-Իրան աշխատանքային խումբ՝ Արաքս գետի վրա ևս մեկ սահմանային կամուրջ կառուցելու համար։

Երկու պետությունների սահմանին գործող կամուրջը փոքր թողունակություն ունի։ Բացի այդ, անցյալ դարում ստեղծված կառույցն արդեն քայքայվել է։ Հայաստանն արդիականացնում է «Մեղրի» անցակետը՝ պատրաստելով այնտեղ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կարագացնեն բեռների զննումն ու մեքենաների բացթողումը։

armeniasputnik.am

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01