ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2020 12:20
1223

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ, որում ասվում է.

 

«Սիրելի՛ ոստիկաններ: Օրացույցին ապրիլի տասնվեցն է՝ օր, երբ մեզանից յուրաքանչյուրը լցվում է հպարտությամբ, ստանում շնորհավորանքներ, արժևորում իր անցած ուղին, վերհիշում ծառայության դժվարությունները, մտաբերում կորուստներն ու հպարտանում ձեռքբերումներով:

Հիրավի ապրում ենք պատմական ժամանակաշրջանում՝ Նոր Հայաստանում՝ շրջապատված նոր իրողություններով, որի կերտումը սկսվեց նաև «Ոստիկանը մերն է» կոչերով: Առաջին հայացքից պարզ այս բառակապակցությունը ժողովրդի անունից ոստիկանին պատվիրակեց նոր առաքելություն՝ մեկընդմիշտ ամրագրելով ոստիկանության պատկանելիությունը: Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ երախտիքս ցանկանում եմ արտահայտել ընդամենը մեկ բառով և այն հասցնել ձեզանից յուրաքանչյուրին՝ շնորհակալությու՛ն: Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին:

Դուք գտնվում եք առաջնագծում, հանդիսանում հանցավորության դեմ պայքարի առաջամարտիկը: Լիարժեք չկրելով ձեր անտեսանելի աշխատանքի հաջողության բերկրանքը՝ ոչ բավարար արդյունքների դեպքում հաճախ քննադատվում եք: Մինչդեռ չեք հանձնվում, լուռ տանում եք դժվարությունները, գործում համբերատար, առանց շտապելու՝ քայլ առ քայլ մոտեցնելով հանցագործին արժանի հատուցման պահը: Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին:

 

Ձեր կատարած աշխատանքը հանրության աչքի առջև է և տեսանելի: Հիմնականում ձեր ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը, անմիջապես արձագանքում լավին կամ վատին: Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում հայտարարված արտակարգ դրության պայմաններում դուք օրնիբուն լուռ և անաղմուկ կատարում եք ձեր պարտականությունները, առողջությունն ու կյանքը վտանգելով՝ ապահովում եք հանրային անվտանգությունն ու անդորրը: Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին: Այսօր դուք հպարտ կանգնած եք Հայաստանի Հանրապետության սահմանին, միևնույն ժամանակ ամենօրյա ծառայություն եք իրականացնում արտակարգ դրության պայմաններում: Ձեր կողքին նվիրվածության և անձնազոհության դասեր են քաղում նաև ապագա ոստիկանները՝ կրթահամալիրի սաները: Շնորհակալությու՛ն ոստիկանության մյուս բոլոր ծառայությունների աշխատակիցներին, բոլոր-բոլորին՝ հանցագործի ձեռքը բռնողից մինչև ժողովրդին ծառայություն մատուցող: Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին, մեր ավագներին. եղեք միշտ առողջ ու մեր շարքերում: Շնորհակալությու՛ն ոստիկանի ընտանիքի անդամներին:

Ձեր ոստիկան ամուսնու և զավակների հետ գրեթե հավասար կրում եք դժվարություններ ու զրկանքներ, անքուն գիշերներ անցկացնում նրանց սպասելով, տանն ու դրսում լրացնում նրանց բացակայությունը և չեք ընկրկում այս ամենի առջև: Հավերժ փառք իրավակարգի ամրապնդման զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր գործընկերներին: Սիրելի՛ ոստիկաններ, մենք միայնակ չենք այս պայքարում: Այս իրողությունն է ապահովել մեր բազում հաջողություններն ու հաղթանակները, լրացրել մեր բացթողումները, օգնել տեսնելու թերություններն ու համակարգում տեղ գտած բացասական երևույթները: Այս պայքարում մշտապես մեր կողքին են եղել և կան երկրի բարձրագույն ղեկավարությունը, օրենսդիրը, ողջ իրավական համակարգը, զինված ուժերը, մյուս գերատեսչությունների մեր գործընկերները, լրագրողները, իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները և ամենից կարևորը՝ Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացին: Թույլ տվեք իմ և ձեր անունից բոլորին հայտնել առանձնահատուկ շնորհակալություն:

Մեր մասնագիտական տոնին ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր մեջ, ինքներս մեզ խոստում տանք անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքին, ապահովել Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթների անվերապահ կատարումը, Հայաստանի Հանրապետության Վարչապետի առաջադրած խնդիրների լուծումը դարձնել ուղենիշ և իրագործել օրենքի երկիր կառուցելու բոլորիս երազանքը: Խոստանանք, որ չենք հանդուրժելու ոստիկանի կերպարին անհարիր որևէ երևույթ, չենք ներելու այս ուղուց շեղվողներին և ուսադիրի պատիվը արատավորողներին, անշեղորեն գնալու ենք մասնագիտական հմտությունների և գիտելիքների կատարելագործման, ոստիկանի հեղինակության բարձրացման, ոստիկանությունում իրական և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով:

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ոստիկան»։ 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12